Նոր մանրամասներ՝ Վանաձորում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած 2 անձանց սպանությունից (տեսանյութ)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 02։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Խաչատրյանն է, ով «ձախ բազուկի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։
Ոստիկաններն ու ապա նաև՝ նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Պառավյանի գլխավորությամբ պարզում են՝ արդյո՞ք Ն. Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է երեկ՝ փետրվարի 9-ին, Վանաձորում տեղի ունեցած հրազենային գործադրմամբ 2 քաղաքացու սպանության և 2 քաղաքացու հրազենային վնասվածքներ ստացած կրակոցների ժամանակ, նա մասնակցություն ունեցե՞լ է այդ միջադեպին, թե՞, ինչպես ժողովուրդն է ասում, «քյոռ գյուլա է կպել նրան»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝նշված սպանությունների փաստով հրկիզված Նիվայի մեջ հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, խզակոթը՝ այրված վիճակում, սրահի մեջ հայտնաբերվել է 4 հատ ինքնաձիգի փամփուշտի գնդակ, 34 հատ ինքնաձիգի փամփուշտի պարկուճ, 2 հատ դատարկ փամփուշտատուփ, որոնցից մեկը՝ այրված վիճակում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ փետրվարի 9-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել են:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել էր նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված:Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր ավտոմատ:
Ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ հնարավոր է՝ հրկիզված «Նիվան» կապ ուներ կատարված դեպքի հետ:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի, 104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:
Նոր մանրամասներ՝ Վանաձորում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած 2 անձանց սպանությունից (տեսանյութ)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 02։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Խաչատրյանն է, ով «ձախ բազուկի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։
Ոստիկաններն ու ապա նաև՝ նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Պառավյանի գլխավորությամբ պարզում են՝ արդյո՞ք Ն. Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է երեկ՝ փետրվարի 9-ին, Վանաձորում տեղի ունեցած հրազենային գործադրմամբ 2 քաղաքացու սպանության և 2 քաղաքացու հրազենային վնասվածքներ ստացած կրակոցների ժամանակ, նա մասնակցություն ունեցե՞լ է այդ միջադեպին, թե՞, ինչպես ժողովուրդն է ասում, «քյոռ գյուլա է կպել նրան»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝նշված սպանությունների փաստով հրկիզված Նիվայի մեջ հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, խզակոթը՝ այրված վիճակում, սրահի մեջ հայտնաբերվել է 4 հատ ինքնաձիգի փամփուշտի գնդակ, 34 հատ ինքնաձիգի փամփուշտի պարկուճ, 2 հատ դատարկ փամփուշտատուփ, որոնցից մեկը՝ այրված վիճակում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ փետրվարի 9-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել են:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել էր նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր ավտոմատ: