Կարծիք

10.02.2020 14:35


ՀՀ վարչապետին իմ 2-րդ նամակը

ՀՀ վարչապետին իմ 2-րդ նամակը

Հարգելի պարոն Վարչապետ,

Չնայած դրան, որ հայ ժողովուրդը այդպես էլ չստացավ պատասխան իմ առաջին նամակին, որում ես բարձրացնում էի արագաչափերի ձեր կողմից խոստացված ապամոնտաժման հարցը, ես միևնույնն է կշարունակեմ հարցերի բարձրացումը։

Եվ այսպես, պարոն Վարչապետ, երկու տարի առաջ դուք հանրահավաքների ընթացքում բազմաթիվ անգամներ նշել եք, որ ժողովուրդը լավ է ապրելու, ինչը միանգամայն ողջունելի է։

Հարցս հետևյալն է, իսկ ո՞վ է ձեր համար ժողովուրդը։ Միգուցե մե՞նք ենք սխալ ըմբռնել ձեր ասվածը։ Միգուցե ժողովուրդ ասելով դուք նկատի ունեիք միայն ձե՞ր մերձավոր շրջապատը, քանզի հենց իրենց աշխատավարձներն են գաղտնի որոշմամբ կրկնակի և եռակի ավելացել:

Կրկնում եմ հարցս, ո՞վ է ձեր համար ժողովուրդը, կասեք՝ ո՞ւմ նկատի ունեք, ձեր հանրահավաքներին մասնակցած հարյուր հազարավոր հայորդիներին, թե՞ սոսկ ձեր նեղ անձնական շրջապատը։

Մենք բոլորս ականատեսն ենք այդ նեղ շրջապատում ընդգրկված անձանց կյանքի որակի աննախադեպ բարելավմանն և քավ լիցի, շատ ուրախ ենք իրենց համար, բայց ուզում ենք հասկանալ, իսկ ե՞րբ է հերթը հասնելու այն մարդկանց ում դուք այդ խոստումը տվել եք։ Խնդրում եմ որպես ձեռքբերում չնշել թոշակների միջինը 3.500 դրամով և որոշ աշխատակիցների 10 տոկոսով աշխատավարձների բարձրացումը, քանզի դա արվում էր նաև անցյալում և ցավոք չի բերել մարդկանց կենսամակարդակի զգալի բարձրացմանը։

Նախորոք ասեմ նաև, որ իմ "լափամանից" կտրվելու փաստը որևէ կերպ չի պատասխանում տվացս հարցին և հույս ունեմ որ դուք կպատասխանեք հայ ժողովրդին հասկանալի և ըմբռնելի տարբերակով, օրինակ՝ համերգի ընթացքում լայվ մտնելով։

Որպես պատասխան դուք կարող եք նաև ասել, որ ձեր պատկերացրած լավ ապրելը, դա իրականում ուրիշների վատ ապրելով ուրախանալն է։

Հայ ժողովուրդը կսպասի ձեր պատասխանին։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը