Կարծիք

10.02.2020 12:53


Սահմանադրական հանրաքվե՞, թե՞ հակասահմանադրական հերթական քայլ

Սահմանադրական հանրաքվե՞, թե՞ հակասահմանադրական հերթական քայլ

Այս երկու օրերին հանդիպեցի բազում խնդիրների, որոնք բարձրացվել են պրոֆեսիոնալ մասնագետների կողմից և նրկայացնեմ դրանց ամփոփ բնութագիրը.

1. Արդյոք Բաբկենենց հարևան Պողոսը, ով իզորու չէր Ամուլսարի ճակատագիր որոշել, այնքան է կրթվել, որ Սահմանադրություն փոխի՞:

2.Արդյոք Սահմանադրական դատարանի որոշումը շրջանցելը սահմանադրական կարգի տապալում չէ՞:

3.Արդյոք այս քայլը իր բնույթով նույնական չէ՞ դատարանների շենքերը շրջափակելու հակասահմանադրական կոչի հետ:

4. Արդյոք Հանրաքվեների մասին օրենքի պահանջի կոպտագույն խախտում չէ՞ ընտրատեղամասերում ՍԴ ՈՐՈՇՄԱՆ փակցնելու պարտադիր պահանջը:

5. Արդյոք Նախագահ Արմեն Սարգսյանը դարձա՞վ հանցակից իր ստորագրությամբ հանրաքվեն լեգիտիմացնելու պատճառով:

6. Արդյոք Նիկոլ Փաշինյանը չի՞ կեղծելու հանրաքվեի արդյունքները։

7.Արդյոք սա զուտ իրավական գործընթա՞ց է, թե սեփական թիմի աչքերում անպարտելի թվացող հերոսի ստեղծած պատրանքի պահպանման ճիգեր:

8. Արդյոք Նախագահ Արմեն Սարգսյանի ցույց տված տեղեկանքը իրակա՞ն է, թե կեղծ տեղեկանքով դարձել է Նիկոլ Փաշինյանի խամաճիկը:

9.Արդյոք մտածե՞լ են, թե հանրաքվեի բողոքարկման դիմումը, որ մարմինն է քննելու:

10.Արդյոք առանց անցումային դրույթների առկայության հնարավո՞ր է հապճեպ ընտրել ՍԴ 7 ԴԱՏԱՎՈՐ

11. Արդյոք այս քայլը միտվա՞ծ չէ կրկին հասարակության մեջ բաժանարար գծերի խորացման և սև-սպիտակի բաժանմանը:

Այս կետերից յուրաքանչյուրը իմ համար ունեն իրենց պատասխաններ, սակայն սրանք խեղաթյուրված ներկայացվելու են մեր քաղաքացիներին...
Եվ վերջում
12. Արդյոք հանրաքվեի ՈՉ-ի հաղթանակի կամ իշխանության պարտության դեպքում գործող իշխանությունը կհասկանա՞, որ այլևս չի վայելում հանրության վստահությունը և իրավունք չունի.

ա. խոսել ժողովրդի անունից
բ. հրաժարական ներկայացնի

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը