Հոգեբանորեն պատրաստվեք, բոլորիդ հետևից ժողվարչապետը գալու է
Ատելության կուսակցության տղաներ ու աղջիկներ ջան,
Վերմիշյանի անձի շուրջ ստեղծված պատմությանը երևի հետևել եք: Հիշում եք չէ՞, թե ինչ ֆանֆառներով այդ մարդուն բերեցիք Հայաստան ու պաշտոնի նշանակեցիք, իսկ հետո ինչ ֆանֆառներով ժողվարչապետի պրոպագանդան այդ մարդուն տարավ նստացնելու: Իսկ նկատեցի՞ք, որ ընդդիմությունը չխոսեց այդ թեմայից, անուշադրության մատնեց, և միայն ձեր կողմերից էին Վերմիշյանին պախարակում ու դատափետում: Գիտե՞ք՝ ինչու:
Որովհետև հեղափոխությունն իր զավակներին խժռելու օրենք ունի: Ձեզանից և ոչ մեկը չի խուսափելու խժռվելուց: Հեղափոխության օրենքները ֆիզիկայի օրենքների պես են՝ չեն փոփոխվում: Դուք հո՞ լավ գիտեք, թե ձեզանից ով ինչով է զբաղված, դուք հո՞ լավ գիտեք, որ ձեր ճնշող մեծամասնությունը Վերմիշյանից լավը չէ, ավելին՝ ձեր մի զգալի հատվածի համեմատ Վերմիշյանն իր արածով ուղղակի սուրբ է:
Ի՞նչ եք կարծում՝ ժողվարչապետը չգիտի՞ ձեր արածների մասին: Բարի խորհուրդ. հոգեբանորեն պատրաստվեք, բոլորիդ հետևից ժողվարչապետը գալու է: Սենսացիայի ու սկանդալի ամենակուլ մեքենան հենց հիմա ձեր դռանն է: «Երկիր-Հայկական ժամանակում» այլևս դուք եք ժողվարչապետի ինքնահաստատման օբյեկտները:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից