Լրահոս

10.02.2020 11:10


60-ամյա կնոջը թվացել է, որ իր ներսում այլ ուժեր կան ու ցանկացել է վնասել այդ ուժերին՝ խոհանոցային դանակով հարվածելով իր կրծքավանդակի ձախ մասին

60-ամյա կնոջը թվացել է, որ իր ներսում այլ ուժեր կան ու ցանկացել է վնասել այդ ուժերին՝ խոհանոցային դանակով հարվածելով իր կրծքավանդակի ձախ մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 8-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: ժամը 22:00-ի սահմաններում նշված կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հատնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 60-ամյա Սուսաննա Վ.-ն է:
Մինչ բժշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներին, ոստիկանները պարզել են, որ Սուսաննա Վ.-ին, տանը լինելով միայնակ, թվացել է, որ իր ներսում այլ ուժեր կան ու ցանկացել է վնասել ու ազատվել այդ ուժերից, ինչի համար էլ խոհանոցային դանակով հարվածել է ինքն իրեն:

Այս խորագրի վերջին նյութերը