ԼՀԿ-ն չպետք է հայտ ներկայացնի «ՈՉ»-ի շտաբ ձևավորելու համար
Եթե ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության օժանդակությամբ, հանրաքվե նշանակելու մասին ԱԺ որոշումը չվիճարկեն Սահմանադրական դատարանում, ապա գտնում եմ, որ «Լուսավոր Հայաստանը» չպետք է հայտ ներկայացնի «ՈՉ»-ի շտաբ ձևավորելու համար:
Եթե չեք կարողանալու վիճարկել, ապա թույլ տվեք առանց ձեզ ձևավորել ՈՉ-ի շտաբ ու կասեցնել հակապետական գործընթացը, որը սկսվել է Հայաստանի Հանրապետությունում:
Չեք կարողանում, գոնե մի խանգարեք:
***
Հանրապետության նախագահը նշանակեց հանրաքվե:
Հիշեցնեմ, որ նախագահը հանրությանը դիմելու և հանրության կարծիքը ճշտելու (ուղիղ ժողովրդավարություն) կողմնակիցն է: Այդ մասին նա հայտարարեց նաև Շանթին տված վերջին հարցազրույցով:
Արձանագրում եմ, որ հանրության կարծիքը կարևորող նախագահը մերժեց մասնագիտական հանրության (130-ից ավելի իրավաբան ու իրավապաշտպան) կոչը, որն ընդամենը պահանջում էր չստորագրել այդ որոշումն ու չնշանակել հանրաքվե:
Հիշեցնեմ, որ նախագահի կողմից չստորագրելը չէր առաջացնում իրավական հետևանք, այսինքն` չստորագրելու դեպքում էլ հանրաքվեն կնշանավեր իրավունքի ուժով:
Նկատեմ, որ նախագահն ուներ բազմաթիվ տարբերակներ, որոնցից վատագույնը այդ հակապետական փոփոխությունների ստորագրումն էր:
Արձանագրում եմ, որ նախագահը հնարավորություն ուներ մասնակիցը չդառնալու այս հակապետական գործընթացին (չդնելով իր ստորագրությունը), սակայն նա սեփական ստորագրությամբ ընտրեց վատագույն տարբերակը:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից