Ճանշինի 62-ամյա աշխատակիցը ողջ գիշեր ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ կատարելուց հետո, КрАЗ-ով մոտ 300 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. նրա դին դուրս են բերել փրկարարները
Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Արամ Հարությունյանն՝ իր վարած КрАЗ մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 300 մետր գլորվելով, հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարները, ովքեր պատգարակով մոտ 300 մետր ոտքով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը աշխատում է Ճամբարակի Ճանշինում և ողջ գիշեր կատարել է ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։