37 թիվը ոչ միայն ստալիններն են ստեղծում, 37 թիվը հասարակության բազմաթիվ անդամների մեջ է
Գործադիր իշխանությունը ՍԴ դատավորին պաշտոնանկ անելու մի ձև ուներ՝ քրեական պատասխանատվության ենթարկել ու դատարանի վճռով դատապարտելը։ Իշխանությունը, հանրաքվեի դնելով ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը, հստակ խոստովանեց՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ քրեական գործերը սարքած են, Թովմասյանի աղջիկներին ու հորը ԱԱԾ կանչելը ահաբեկում էր, որոնց նպատակն էր Թովմասյանին պաշտոնանկ անելը, սակայն չստացվեց, Թովմասյանն էլ չահաբեկվեց, դիմադրեց, և ՍԴ դատավորներն էլ կաշառքը չընդունեցին, և իշխանությունն անցավ վերջին վարյանտին՝ հանրաքվեին։
Բոլոր նրանք, ովքեր կողմ են հանրաքվեով Թովմասյանին հեռացնելուն, իրենց հերթին խոստովանում են, որ եթե մեկը իրենց ճաշակով չի, կողմ են նրա գլխին քրեական գործ սարքելուն, նրա ընտանիքի անդամներին ահաբեկելուն։
Հանրաքվեն ու ՍԴ դատավորների դեմ հալածանքները մի փորձություն են, որ բացահայտեց, որ անմեղ մարդկանց գլխին գործ սարքելը ոչ միայն բռնապետներին է բնորոշ, այլև հասրակության մեջ բազմաթիվ մարդկանց սրտով է, որ 37 թվին երբ հարևանը հարևանի վրա բանսարկություն էր անում, որ մարդուն տանեն կորցնեն, և ինքը նրա բնակարանին տիրանար, պատճառը միայն Ստալինը չէր, Ստալինը ուղղակի թույլ էր տվել, որ դրսևորվի այդ անձանց բանսարկու ու նենգ բնույթը, պարզվեց որ 21֊րդ դարում Հայաստանում լիքը մարդ Յոժի պես կողմ է գրպանը պլան գցելով մարդուն բռնելուն, հարազատներին ահաբեկելով հարցեր լուծելուն։
ԱԺ֊ում այդպիսի կրքերով առաջնորդվող 88 պատգամավոր կա, իսկ եթե հանրաքվե լինի, կողմ քվերակողներով կպարզվի հասրակության մեջ նրանց ընդհանուր թիվը։
37 թիվը հնարավոր չի լինի այն հասարակությունում, որը մերժում է մարդու գլխին գործ սարքելը, գնահատում է իրավական պետության գաղափարը, և հակառակը, հնարավոր է այն հասարակություններում, որտեղ շատերը խրախուսում են մարդկանց գլխին գործ սարքելը։
Իսկ իշխանություններն էլ գնահատվում են նաև նրանով, թե հասրակության ինչ ձգտումներ են խրախուսում, անընդունելի է էն իշխանությունը, որ խրախուսում է բնակիչների մութ բնազդները, բանսարկու, նենգ ու չարակամ մղումները։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից