Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների վերջին գործողությունները՝ կապված ՍԴ-ի հետ, որոնք բազմաթիվ մեկնաբանությունների և տարակարծությունների պատճառ դարձան, բումերանգի էֆեկտով հարվածելու են հենց Փաշինյանին, որը շատ է սիրում խոսել և գործել ժողովրդի անունից՝ բացատրելով, որ նա Հայաստանի եզակի լեգիտիմ ղեկավարներից է, քանի որ 1995 թ․-ից սկսած Հայաստանում տեղի ունեցած բոլոր տեսակի ընտրություններն ու հանրաքվեները կեղծված են... Սակայն պարոն Փաշինյանը մոռանում է, որ ժողորդի կողմից ընտրված լինելը դեռ չի նշանակում, որ ինքն իրավունք ունի իր ցանկությամբ ինտերպրետացիա անել օրենքները կամ, ընդհանրապես խախտելով օրենքները, հասնել իր ցանկալիին... Ինչ-որ բան անելուց օրենքի պահանջները պահպանելը ևս ոչ միայն լեգիտիմության պահպանում է, այլև է՛լ ավելի է ուժեղացնում լեգիտիմ ընտրված ղեկավարի դիրքերը ոչ այնքան երկրի ներսում, որքան դրսում...
Սակայն պարոն Փաշինյանը գտնում է, որ եթե նա բարձր վստահությամբ ընտրված լեգիտիմ ղեկավար է, ապա արհամարհած ունի օրենքները, որի պատասխանը նա ստանում է... Ըստ ԶԼՄ-ների` փետրվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Երևանում հավատարմագրված Եվրամիության երկրների դեսպանների հետ։ Հանդիպման նպատակը սահմանադրական փոփոխությունները ԵՄ դեսպանների հավանությանն արժանացնելն է եղել։ Սակայն հանդիպման ժամանակ իշխանությունների համար տհաճ հարցեր են հնչել։ Հատկապես կարևորվել է այն հարցը, թե ինչո՞ւ այս ողջ գործընթացը չի իրականացվում Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացության առկայությամբ, և ինչո՞ւ են առաջին անգամ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենում՝ առանց Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվության։ Այս հարցադրումներով Արևմուտքը կասկածի տակ է դնում ՀՀ իշխանությունների գործողությունները ՍԴ-ի հետ կապված... Իսկ մենք շատ լավ գիտենք, որ Արևմուտքն այս տեսակ բաների վրա աչք չի փակում և մեծ հաճույքով դարձնում է առուծախի առարկա... Համոզված եմ, Հայաստանի իշխանությունները բավական թանկ կվճարեն իրենց հակաօրինական գործողությունների համար, իսկ պարոն Փաշինյանն էլ կթուլացնի իր լեգիտիմությունը միջազգային գործընկերների մոտ...
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ իր պարագայում (Հայաստանը չունի նավթ, գազ և այլն, որով կարող է գնել շատերին) լեգիտիմությունը նրան պետք է ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում... Իսկ դրսում դա պայմանավորոված է ոչ միայն ընտրությունների ժամանակ ստացած ձայներով, այլև օրենքների նկատմամբ հարգանք դրսևորելով, որը նա խախտում է... Իսկ դա թուլացնում է նրա դիրքերը, որից և օգտվում են թե՛ մեր գործընկերները, թե՛ հակառակորդները... Պետական մտածելակերպից զուրկ պարոն վարչապետը զբաղված է իր լեգիտիմության մսխումով...
Փաշինյանը մսխում է իր լեգիտիմությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների վերջին գործողությունները՝ կապված ՍԴ-ի հետ, որոնք բազմաթիվ մեկնաբանությունների և տարակարծությունների պատճառ դարձան, բումերանգի էֆեկտով հարվածելու են հենց Փաշինյանին, որը շատ է սիրում խոսել և գործել ժողովրդի անունից՝ բացատրելով, որ նա Հայաստանի եզակի լեգիտիմ ղեկավարներից է, քանի որ 1995 թ․-ից սկսած Հայաստանում տեղի ունեցած բոլոր տեսակի ընտրություններն ու հանրաքվեները կեղծված են... Սակայն պարոն Փաշինյանը մոռանում է, որ ժողորդի կողմից ընտրված լինելը դեռ չի նշանակում, որ ինքն իրավունք ունի իր ցանկությամբ ինտերպրետացիա անել օրենքները կամ, ընդհանրապես խախտելով օրենքները, հասնել իր ցանկալիին... Ինչ-որ բան անելուց օրենքի պահանջները պահպանելը ևս ոչ միայն լեգիտիմության պահպանում է, այլև է՛լ ավելի է ուժեղացնում լեգիտիմ ընտրված ղեկավարի դիրքերը ոչ այնքան երկրի ներսում, որքան դրսում...
Սակայն պարոն Փաշինյանը գտնում է, որ եթե նա բարձր վստահությամբ ընտրված լեգիտիմ ղեկավար է, ապա արհամարհած ունի օրենքները, որի պատասխանը նա ստանում է... Ըստ ԶԼՄ-ների` փետրվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Երևանում հավատարմագրված Եվրամիության երկրների դեսպանների հետ։ Հանդիպման նպատակը սահմանադրական փոփոխությունները ԵՄ դեսպանների հավանությանն արժանացնելն է եղել։ Սակայն հանդիպման ժամանակ իշխանությունների համար տհաճ հարցեր են հնչել։ Հատկապես կարևորվել է այն հարցը, թե ինչո՞ւ այս ողջ գործընթացը չի իրականացվում Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացության առկայությամբ, և ինչո՞ւ են առաջին անգամ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենում՝ առանց Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվության։ Այս հարցադրումներով Արևմուտքը կասկածի տակ է դնում ՀՀ իշխանությունների գործողությունները ՍԴ-ի հետ կապված... Իսկ մենք շատ լավ գիտենք, որ Արևմուտքն այս տեսակ բաների վրա աչք չի փակում և մեծ հաճույքով դարձնում է առուծախի առարկա... Համոզված եմ, Հայաստանի իշխանությունները բավական թանկ կվճարեն իրենց հակաօրինական գործողությունների համար, իսկ պարոն Փաշինյանն էլ կթուլացնի իր լեգիտիմությունը միջազգային գործընկերների մոտ...
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ իր պարագայում (Հայաստանը չունի նավթ, գազ և այլն, որով կարող է գնել շատերին) լեգիտիմությունը նրան պետք է ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում... Իսկ դրսում դա պայմանավորոված է ոչ միայն ընտրությունների ժամանակ ստացած ձայներով, այլև օրենքների նկատմամբ հարգանք դրսևորելով, որը նա խախտում է... Իսկ դա թուլացնում է նրա դիրքերը, որից և օգտվում են թե՛ մեր գործընկերները, թե՛ հակառակորդները...
Պետական մտածելակերպից զուրկ պարոն վարչապետը զբաղված է իր լեգիտիմության մսխումով...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից