Կարծիք

09.02.2020 13:01


Ներկայացրածս հաղորդումը կցվել է մարտի 1-ի մայր գործին

Ներկայացրածս հաղորդումը կցվել է մարտի 1-ի մայր գործին

Ինչպես առավել վաղ հայտնել էի, հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ կապված մարտի 1-ի գործի հետ: Վիկիլիքսյան հրապարակման և մեր ձեռքի տակ հայտնված տեղեկատվության համադրության արդյունքում հիմնավոր թվացող փաստեր ենք ձեռք բերել, որ մարտիմեկյան իրադարձությունները եղել են սադրանքի արդյունք:

Երեկ տեղեկացա, որ ներկայացրածս հաղորդումը կցվել է մարտի 1-ի մայր գործին և հետագա քննարկումը կատարվելու է այդ գործի շրջանակներում:

Հ.Գ. Հատուկ անուններ չեմ նշում, քանի որ թեման չափազանց նուրբ է և, ի վերջո, մարտի 1-ի իրական բացահայտումը բոլորիս պարտականությունն է և ապանձնային է: Միաժամանակ ինձ տեղեկացրեցին, որ գործով անցնող անձանցից մեկը վկաներ է հավաքագրում: Անհասկանալի է այս մոտեցումը, քանի որ այն, ինչ տեսանյութով փոխանցել եմ, վկաներով հերքել անհնար է: Սպասենք գործի հետագա ընթացքին։

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը