Եթե Նիկոլը անկեղծ լիներ, անանուն հոդվածների փոխարեն կգրեր նոր վեպ` «Երկրի հակառակ կողմը 10 տարի անց»
Այսօր ազատ օրս էր ու վերջապես ձեռնամուխ եղա տանը դարակներս դասավորելու գործին: Անկեղծ լինեմ, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանությունը զավթած չլիներ ես` ինչպես բոլոր տղամարդիկ, կշարունակեի ծուլանալ այդ կենցաղային թեթև գործը անել: Բանն այն է, որ համարյա վստահ եմ, որ իմ տան խուզարկությունը սարերի ետևում չէ, և հետևաբար անհրաժեշտություն առաջացավ այսպես ասած «մուշտարու» աչքով քրքրել վաղուց չբացված դարակները: Արգելված իրեր չունեմ, բայց համենայն դեպս... հնարավոր է՝ 2003թ․ Ռազմական Ոստիկանության քրեական հետախուզությունում աշխատելու տարիներին տաբելային զենքիցս կորած, գլորված մի փամփուշտ մնացած լիներ ու այդ փամփուշտի մասին պատգամավոր Արեն Մկրտչյանը սրտաճմլիկ տեսանյութ մոնտաժ կաներ, դե շարունակությունը արդեն գիտեք` ձերբակալության և կալանքի հանրային պահանջ ու ըտենց բաներ, որոնք եղել են բացառապես 1937 թվականին: Այո՛, ի հեճուկս իշխանական անուղեղ քարոզիչների՝ հանրային պահանջով կալանքը այս հողի վրա վերջին անգամ եղել է 1937 թվականին:
Ինչևէ, ուրիշ բան էի ցանկանում ասել: Ի զարմանս ինձ հայտնաբերեցի «Հայկական ժամանակ» օրաթերթի 2008 թվականի հունիսի համարը: Հիշեցի՝ ինչ հավեսով էի կարդում «Երկրի հակառակ կողմը» վեպի հերթական մասը ՀԺ-ի էջերում: Լիքը բաներ հիշեցի, լավ բաներ...
2018 թվականին ճիշտ ժամանակին կողմնորոշվող ճարպիկ գործարարները հրատարակեցին արդեն վարչապետ Փաշինյանի գիրքը, ու բոլորը իրար հերթ չտալով գրոհում էին գրախանութներ այդ գիրքը ունենալու ու հիմնականում չկարդալու համար:
2008-ին Փաշինյան կարդալը ռելևանտ չէր: Վտանգավոր չէր, (ինչպես փորձում են հիմա ներկայացնել), բայց առանձնապես հարգի չէր, ու պետք է հատուկ վերաբերմունք ունենայիր հեղինակի նկատմամբ, որ ամեն օր 100 դրամ տայիր, գնեիր ու կարդայիր վեպի հերթական կտորը, որը, կարծես, հավաստիացում էր, որ Նիկոլի հետ էսօր էլ ամեն բան կարգին է...
Եթե Նիկոլը անկեղծ լիներ, անանուն հոդվածների փոխարեն կգրեր նոր վեպ` «Երկրի հակառակ կողմը 10 տարի անց», որտեղ կնկարագրեր, թե ինչպես ստացվեց, որ մարտի 1-ի սպանությունները այդպես էլ չբացահայտվեցին, փոխարենը 30-ական միլիոն փող տրվեց զոհերի ընտանիքներին, թե ինչպես ստացվեց, որ գրողը 2008-ին իրեն ընթերցողին 2018-ին փռում է ասֆալտին հակառակ կարծիք և այդ կարծիքը արտահայտելու համարձակություն ունենալու համար, թե ոնց Փաշինյանի երազանքների թիմը դարձան Լուլուն և Եկածերինը, ոնց ՀԺ-ի էջերում անխնա քլնգվող ու դատափետվող օլիգարխը դարձավ մէ հրաշք անձնավորություն, ոնց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դարձավ փրկության հանրաքվեի կազմակերպիչ, ոնց Սերժի գլխավոր դատախազը սրբադասվեց ու դարձավ նոր Հայաստանի ամենանվիրյալ կադր, ոնց ՀՀ քաղաքացիները դարձան շնաբարո դուրսպրծուկներ, իսկ Իլհամ Ալիևը՝ կիրթ մարդ...
Երևի գաղտնիքը մորուքի մեջ է: Ժամանակին Փաշինյանը ինչ-որ մեկին խորհուրդ էր տալիս բեղ-մորուք պահել, որպեսզի մարդիկ չճանաչեն: #հանրաքվե_լինելու_ա

Երևի գաղտնիքը մորուքի մեջ է: Ժամանակին Փաշինյանը ինչ-որ մեկին խորհուրդ էր տալիս բեղ-մորուք պահել, որպեսզի մարդիկ չճանաչեն:
#հանրաքվե_լինելու_ա
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից