Կարծիք

09.02.2020 12:00


Աշխարհում շատ քիչ են եղել այն ազգերը, որոնք ինքնաոչնչացվել են իրենց իսկ սխալների պատճառով

Աշխարհում շատ քիչ են եղել այն ազգերը, որոնք ինքնաոչնչացվել են իրենց իսկ սխալների պատճառով

Բայց ինչ հիանալի բան է ժողովրդավարությունը։ Նախ ժողովուրդը զավթում է իշխանությունը, այնուհետև ժողովուրդը մի քանի անգամ տապալում է սահմանադրական կարգը և վերջում՝ որպես ժողովրդավարության ցայտուն օրինակ, գնում է հանրաքվեի, որպեսզի վերջ տա ժողովրդավարությանը։ Եվ այս ամենը իրականացվում է միայն մեկ պատճառով՝ քեզանից քիչ ավելի լավ ապրողից մուռ հանելու համար։ Չէ՞ որ բոլորս պետք է վատ ապրենք...

Աշխարհում շատ քիչ են եղել այն ազգերը, որոնք ինքնաոչնչացվել են իրենց իսկ սխալների պատճառով, և մենք շատ հաստատուն քայլերով ուզում ենք համալրել այդ ազգերի շարքերը։

Այս ամենում կա մեկ շատ մեծ բայց՝ հիշեք, որ ձեզանից լավ ապրողը միշտ էլ այդպես կապրի, քանի դեռ դուք չեք ուզում հավասարվել իրեն, այլ անում եք ամենը իրեն ձեզ հավասարեցնելու համար...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը