Թափեք Լևոնի ելույթն ամբողջությամբ, նետեք` կուզեք` աղբարկղ, կուզեք` թանգարան, եթե նրա համակիրն եք: Այն, չհաշված լեզվական առանձնահատկությունները, արտագրված էր ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի ելույթից և, ինչպես բոլոր նման դեպքերում է լինում, չուներ աղբյուրի ու բնագրի արժեք: Ինձ համար գոնե, սա միանշանակ է, եւ ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ելույթը քաղաքական տեսանկյունից նորություն էր: Այս առումով Տիգրան Կարապետյանի «կարմիր քարտն» էապես ավելի արժեքավոր էր:
Ոմանք կարող են ինձ հետ չհամաձայնել եւ պնդել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի վաղ է սկսել իշխանություններին «քարտեր» շռայլել: Համաձայն եմ, բայց իմ հարգելի ընդդիմախոսներն էլ պետք է ընդունեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի «քարտերը» նրա պայքարի վերջին 4 տարիներին առնվազն 14 անգամ գունափոխվել են, ինչը դեռևս չի պատահել Կարապետիչի քարտի հետ: Սա ես չեմ ասում: Այդ մասին խոսում են Լևոն Տեր-Պետրոսյանի բազմաթիվ ելույթներն ու ՀԱԿ ակտիվիստների իրարամերժ կոնգրեսափրկիչ հայտարարությունները, որոնք սփռված են հայկական լրագրերի էջերում: Դրանց համադրությունը, եթե ոմանց մեջ ցանկություն կա զբաղվելու այդ գործով, ճիշտ է, հսկայական աշխատանք է պահանջում, բայց եւ խոստանում է լինել բեղմնավոր` հատկապես եզրահանգումների մասով: Օրինակ, ի՞նչ արժե Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանափոխության պահանջը, եթե նա առաջարկում է ոչ թե համակարգի, այլ անձերի փոփոխություն: Եվ սա այն դեպքում, որ նա, 2008թ. մարտի 1-ից սկսած, իբր պայքարել է ոչ թե անձերի, այլ «ավազակապետության» դեմ: Ակամա հիշում ես լևոնականների կեցվածքները, երբ Դաշնակցությունը պահանջում էր արտգործնախարար Նալբանդյանի հրաժարականը: Նալբանդյանը մեղք չունի, Նալբանդյանը կատարող է, մենք չենք միանա Դաշնակցության պահանջին, որովհետև համակարգը պետք է փոխել եւ ոչ թե կատարողներին. սա էին ասում զուրաբյաններն ու շահնազարյանները: Ուզում ես հիմա հարցնել` տղերք, նա՞ խաբար, Երևանի մի քանի «ամսական» քաղաքապե՞տն ինչով չբավարարեց ձեզ: Այսպես շարունակելու դեպքում մենք կարող ենք հասնել հանրահավաքները հանկարծ դադարեցնելու, Գյուլին մի լավ դիմավորելու, Ծիծեռնակաբերդի լույսերն անջատելու, փակ սահմանով Թուրքիա գնալու եւ զանազան այլ հիշարժան օերեր, որոնցում ամրագրվել են Լևոն Տեր-Պետրոսյանի կատարած տարբեր աստիճանի շրջադարձերը: Եվ հիմա այս ծանրակշիռ քաղաքական գործիչը հայտնվել է փողոցում ու կրկնօրինակում է երիտասարդ ընդդիմադիր Տիգրան Կարապետյանի պայքարի ձևերը: Իսկ մեթոդն ընդհանրապես նույնն է` ժամկետ տալ իշխանություններին` պահանջագրի բոլոր կետերը, իսկ եթե չստացվի, գոնե դրանց մեծ մասը կատարել:
Իմ հրապարակային ելույթներում բազմիցս ասել եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շկոլան Հայաստանում իր հավասարը չունի: Ինքնամոռաց սուզվել եմ առաջնորդի ելույթների մեջ, մտքեր ու նորություններ պեղել, փորձել հասկանալ դրանց փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքային առնչությունները: Երբեմն ինձ հաջողվել է հայտնություններ անել, ինքս ինձ ստիպել եմ հավատալ արածս հայտնություններին, որ ահա, խնդրեմ, մեզ մոտ էլ քաղաքական պայքարի մշակույթ է ձևավորվում: Ինձ համար բոլորովին նշանակություն չեն ունեցել ոչ անձնական վերաբերմունքն այդ մարդու հանդեպ, ոչ էլ իմ եւ նրա մտածելակերպերի բևեռական տարբերությունները: Ես անկեղծորեն ցանկացել եմ ի դեմս առաջին նախագահի տեսնել լիբերալ գաղափարախոսության լուրջ կրիչի, բայց, ավաղ, աստիճանաբար հանգել եմ այն եզրակացության, որ գործ ունեմ չկայացած լիբերալի, լղոզված սոցիալիստի, պատեհապաշտ ազգայինի, իսկ, վերջին պահանջագրից դատելով, նաև էժանագին պոպուլիզմով զբաղվողի հետ:
Ես չեմ կարող պնդել, որ ՀԱԿ հանրահավաքում «ընդունված» պահանջագրի կետերից եւ ոչ մեկը բարեփոխում չէ: Ընդհակառակը` դրանց մեծ մասի բավարարումը նույնիսկ ցանկալի կլիներ: Սակայն, որքան էլ ինձ համոզեք, ես չեմ կարող ընդունել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, գալով իշխանության, անձամբ կկատարի կամ կփորձի կատարել իր իսկ պահանջագրի բոլոր կետերը: Ինչպես ասում են` տառապանքս փորձ ունի: Ովքե՞ր են եղել իր ժամանակ այն նույն պաշտոններում, որոնց մասին խոսել է առաջնորդը, ի՞նչ վիճակում են եղել այն սոցիալական խմբերը, որոնց նա առանձնացրել է կետ առ կետ, ինչպե՞ս է նա պատկերացնում այն հարցերի լուծումը, որը մեծ հաշվով վեր է ուզածդ իշխանության ուժերից, ի՞նչ է արել ինքը հայաշունչ կրթության համար, եթե հենց իր օրերում էին բլեյանները, Բաքու գնալ-գալով, հալածում հայ ազգային գրողներին ու պատմական դեմքերին: Կա, այս ամենը, ֆիքսված է ախր ժամանակի եւ մերօրյա վավերագրերում:
Վերջում կցանկանայի երկու խոսք ասել մարտի 1-ի խորհրդի մասին: Եթե դեռ չեք հասցրել աղբարկղ նետել Լևոնի վերջին ելույթը, ապա մի հայացք նետեք նրա եզրափակիչ նախադասությանը: Սա է. «…այսօրվանից Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ»: Մարդը թքում է պետության օրենքների վրա եւ կոչ անում հասարակությանը` ինքնակառավարվել, մարդն իրեն պետության ֆունկցիա է վերագրում, սեփական անձն օժտում պետության փոխարեն որոշումներ կայացնելու եւ դրանք կենսագործելու իրավասությամբ: Մի տարբերությամբ, որ այդ անձի անունն այս անգամ «յուրահատուկ ֆորում» է եւ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյան, որ 2008 թ. փետրվարին Ազատության հրապարակում որոշումներ կայացրեց ու մարտի 1-ին իրականացրեց Մյասնիկյանի արձանի մոտ:
Իսկ Լավագույն շկոլա՞ն, իսկ զտարյուն լիբերա՞լը, իսկ պետական գործչի երբեմնի իմի՞ջը… Է՜, բալամ, սրանք անկարևոր բաներ են այլևս: Առաջին նախագահդ մոլլայի գործառույթ է որդեգրում` ալլահ ակաբար:
Մոլլան` Մատենադարանի հարթակից

Էդիկ Անդրեասյան