Կարծիք

09.02.2020 00:14


Այս հարցով հանրաքվեն համազոր է Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապու ելույթի օպերացիային

Այս հարցով հանրաքվեն համազոր է Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապու ելույթի օպերացիային

Այն բոլոր երկրներում, ուր երազում են ապրել մեր հայրենակիցները, գործում է շատ կարևոր սկզբունք՝ հավասարակշռման մեխանիզմը։

ՀՀ Սահմանադրությունը նախատեսել է այդ սկզբունքը՝ բաժանելով իշխանությունը երեք ճյուղերի՝
1. Օրենսդիր իշխանությունը՝ ԱԺ-ն
2. Գործադիր իշխանությունը՝ կառավարությունը
3. Դատական՝ Սահմանադրական դատարանը և մնացած դատարանները

Դա նշանակում է, որ իշխանության երեք ճյուղերն ունեն հնարավորություն թույլ չտալու մեկը մյուսին (այսինքն հակակշռել) գործել պետության ու ժողովրդավարության դեմ։ Արխային չընկնեն։ Միապետություն չդառնան։ Բեսպրեդել չանեն։
Այսինքն չանեն այն, ինչում մեղադրում էին նախորդներին։

Այսինքն, իրականում մենք պետք է շատ ուրախ լինենք, որ ՍԴ֊ն չի ընկնում մյուս ճյուղերի ազդեցությունը տակ։ Ավելին՝ ՍԴ֊ն, լինելով մյուս ճյուղերի ճնշումների տակ, երբեք ռիսկ չի անի օրենք խախտել կամ այլ կամակատարություն անել։

Իսկ երբ Ստամբուլյան կոնվենցիան ուրախությամբ չի վավերացվում, ուրեմն իրոք խնդրի կա։
Երբ կասկածում են, որ գույքի առգրավումը առանց դատարանի որոշման հակասահմանադրական կարող է ճանաչվել, ուրեմն մի բան էն չի։
.....

Իմ համար այս հարցով հանրաքվեն համազոր է Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապու ելույթի օպերացիային։

Մի արեք այն, ինչի դեմ խոսք էիք տվել պայքարել։
Գրկվելու էք հետևից։

Վիգեն Չատինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը