Արամ Սարգսյանը քաղաքականության մեջ է հայտնվել ողբերգական դեպքերի բերումով։ 1999թ․ հոկտեմբերի 27–ից հետո։
Արամ Սարգսյանն, ըստ այդմ, պատմական պատահականություն է։ Անցողիկ կամ էպիզոդիկ կերպար։
Եվ ինչպես բոլոր նման դեպքերում է լինում, պատահական մարդը տանից դուրս է գալիս, հայտնվում քաղաքականության մեջ ու համառորեն տուն չի վերադառնում։
Արամ Սարգսյանը մինչև հիմա մսխում է եղբոր քաղաքական կապիտալը։ Նա մասնագիտությամբ «Վազգեն Սարգսյանի եղբայր» է աշխատում։ Բայց քանի որ կայուն պատկերացումներ, սկզբունքներ և աշխարհայացք չունի, հայտնվում է ծիծաղելի իրավիճակում ու վարկաբեկում Վազգենին։
Արամի արկածները
Արամ Սարգսյանը ցեմզավոդից վարչապետի աթոռին հայտնվելուն պես հայտարարեց, որ շարունակում է եղբոր գիծը և դավանում նրա գաղափարները, բայց բազմիցս դավաճանեց Վազգենին։
Եթե Արամը Վազգենի գիծը շարունակող լիներ, ապա 2008–ին չէր կանգնի Լևոն Տեր–Պետրոսյանի կողքին և չէր սատարի Ղարաբաղի խնդրի լուծման տխրահռչակ փուլային տարբերակից չհրաժարվածին։
Եթե Արամը Վազգենի գիծը շարունակող լիներ, ապա հակառուսական քարոզչության գործիքներից չէր դառնա և «արևմտամետի» անվան տակ Հայաստանում գործող թուրքական 5–րդ շարասյանը, կամա թե ակամա, չէր հարի, քանզի Վազգենը հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների հաստատման ճարտարապետներից է եղել։
Իսկ եթե Արամն անկեղծորեն է Վազգենի կողմը պահում, ապա պետք է ֆայմ ունենար ու չխոսեր ընտրություններից, սահմանադրականությունից և նմանատիպ այլ բաներից, քանզի չի մոռացվել 1996–ին Վազգենի հնչեցրած այն ձևակերպումն, ըստ որի եթե նախագահի իրենց չուզած թեկնածուն 100 տոկոս ձայն էլ հավաքեր, ապա ուժայինները, որոնցից մեկը հենց Վազգեն Սարգսյանն էր, միևնույն է նրան չէին ենթարկվելու։
Նիկոլը մնացել է արամների հույսին
Արամը մի պահ կորել էր «ռադարներից», բայց հիմա կենդանության նշաններ է ուզում ցույց տալ։
Նրա ակտիվացումը ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասով ավտոմատ կերպով թարմացնում է մարդկանց հիշողությունը և վնասում Վազգեն Սարգսյանին։ Բայց, դատելով ամենից, Արամ Սարգսյանին դա չի հետաքրքրում։ Ինքը բացի պատմական պատահականությունից նաև քաղաքական հաճախորդ է։ Նա եղել է նախորդ իշխանության հաճախորդը։
2018–ի ապրիլին նա դեմ էր Նիկոլ Փաշինյանի «թավշյա» քայլերթին, բայց հենց վերջինս դարձավ վարչապետ, Արամը հույս ուներ, որ որպես «Ելք» դաշինքի անդամ կարող է տեղ գտնել Նիկոլի թիմում։ Նիկոլը սկզբում, որպես վերջին վագոնի «պասաժիր», կառավարության կազմում ընդգրկեց Արամի դուքյան–կուսակցության ներկայացուցչին, բայց հետագայում «բորտին» թողեց Արամին։
Արամը, չնայած համառ ջանքերին, չնշանակվեց նիկոլական իշխանության հաճախորդ և մի պահ գնաց տուն, բայց հիմա նա շանս է տեսնում պահանջված լինել՝ հաշվի առնելով Նիկոլի հակասահմանադրական նկրտումները։
Արամը կողմ է արտահայտվում Նիկոլի «100–տոկոսանոց» քայլերին։
«Եթե մեր քայլերը 100 տոկոսով հակասեն Սահմանադրությանը և ժողովրդավարության սկզբունքներին, ապա միևնույն է ես չեմ ենթարկվելու դրանց»։ Սա Նիկոլի ներկայիս բանաձևն է։ Այդ բանաձևը կյանքի կոչելու համար Նիկոլը սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնել՝ դրանից առաջ փորձելով ՍԴ դատավորներին «օրենքով» կաշառել։
ՍԴ–ի դատավորներն արժանապատվություն և բարձր իրավական գիտակցություն դրսևորեցին ու հրաժարվեցին նիկոլենց անպարկեշտ առաջարկից։ Փաշինյանը ստիպված գնաց սահմանադրական փոփոխության ճանապարհով։ Նա ուզում էր խորհրդարանի իր դրածոների միջոցով սեփականաշնորհել ՍԴ–ն, բայց երբ ներսից ու դրսից դիմադրություն տեսավ, փոխեց մարտավարությունն ու ստիպված առաջարկեց հանրաքվեի տարբերակը։
Նիկոլը հիմա ուզում է ՍԴ–ն սեփականաշնորհել ու հաստատել 100–տոկոսանոց այլասերված և անվերահսկելի իշխանություն հանրաքվեի միջոցով, բայց վախենում է։ Վախենում է տապալվել հանրաքվեի ժամանակ, քանզի սահմանադրական փոփոխության հանրաքվեում իրեն անհրաժեշտ է լինելու մոտ 650 հազար կողմ քվե, ինչը, նրա այսօրվա անկում ապրող վարկանիշը հաշվի առնելով, անհնար է։
Նիկոլը հասկանում է, որ առանց ընտակեղծիքների ինքը չի կարողանա «խփել» 650 հազար կողմ քվե։
Նիկոլը նաև հասկանում է, որ սահմանադրական հանրաքվեն շատ հանգիստ վերածվելու է իր անվստահության միջոցառման՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Նրա հույսն այժմ այն է, որ ՍԴ դատավորները, վախենալով հանրաքվեի արդյունքներից ու ճնշումներից, կամավոր հրաժարական կտան, ինքն էլ իր ուզած դատավորներին կնշանակի ու կհայտարարի, որ արդեն ունենք հեղափոխականների սրտի ՍԴ–ն ու հանրաքվեի գնալ այլևս պետք չէ։
Նիկոլն ուզում է ՍԴ դատավորներին հոգեբանական ու քարոզչական գրոհի ենթարկել։ Արամ Սարգսյանը, որպես փորձառու հաճախորդ ու քոքված քծնող, օդում որսացել է, որ Նիկոլը ծանր վիճակում է հայտնվել ու փաստացի մենակ մնացել («Իմ քայլն» ընդամենը Նիկոլի կոճակային կամակատարն է, այլ ոչ թե սուբյեկտայնություն ունեցող թիմ), փորձում է առիթից օգտվել ու իր ծառայություններն առաջարկել «ժողովրդի» վարչապետին։ Կամ էլ՝ Նիկոլն է այնքան անելանելի վիճակում հայտնվել, որ դիմել է Արամի ու իր նախկին տերերի՝ ՀԱԿ–ականների, օգնությանը։
Արամ Սարգսյանը, «Նիկոլ ջան, ինձ աչքաթող մի արա» ծրագրի շրջանակներում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով ՍԴ դատավորներին կամովին հրաժարական տալ և պաշտպանելով Նիկոլի հակասահմանադրական քայլերը։
«2018-ին Հայաստանում քաղաքական իրավիճակի, օրենսդիր և գործադիր իշխանության փոփոխություններից հետո, հաշվի առնելով տասնամյակներով Սահմանադրական դատարանի գործունեությունից հանրության մեջ ձևավորված իրավացի բացասական վերաբերմունքը, գտնում եմ, որ քաղաքական անհրաժեշտություն է ՍԴ նոր կազմ ունենալը, որում չի բացառվում նաև ձեզնից ոմանց ներկայությունը, ինչպես գործադիր ու դատական իշխանության մեջ շարունակում են պաշտոնավարել շատերը»,– ՍԴ դատավորներին «կուտ» է տալիս Արամը։
Եվ այս մարդը տարիներ շարունակ խոսել է ժողովրդավարությունից, դատական իշխանության անկախությունից ու իրավական պետություն ունենալու անհրաժեշտությունից։
Եթե Արամի տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Հայաստանում դատախազությունն ու «գունափոխված» մյուս կառույցներն էլ պետք է կազմափոխ լինեին։ Չէ՞ որ, օրինակ, ներկայումս հեղափոխականների սրտի դատախազ կամ սրտի վնգստացող դատավոր աշխատող Արթուր Դավթյանը կամ Արմեն Դանիելյանը պետք է նույնպես հեռանային, քանզի նախորդ իշխանության օրոք են պաշտոն ստացել։
Իրականությունն այն է, որ վերը նշված պաշտոնյաները չեն արժանանում գրոհների, քանզի դարձել են Նիկոլի կամակատարները։ Արամն առաջարկում է ՍԴ դատավորներին հրաժարական տալ՝ գործող իշխանության «կրոնն» ընդունելուց հետո կրկին նույն պաշտոնում հայտնվելու հեռանկարով։ Համաձայնե՛ք, որ սա խառը կանաչի ծախողի կամ ցեմզավոդից «լևի» ապրանք ծախողի մտածելակերպ է, այլ ոչ թե քաղաքական գործչի պահվածք։
Արամը մեկ այլ ուշագրավ բան էլ է ասում։
«Հասկանալով նաև ձեր անձնական կյանքին խառնվելու, ոստիկանական մեթոդներով ձեզ որոշում պարտադրելու մեթոդներից ձեր բնական վիրավորվածությունն ու նեղացածությունը, այնուամենայնիվ, գտնում եմ, որ պետությունը արհեստական հակադրությունից և ցնցումներց հետ պահելու գիտակցությունը գերակշռող կլինի»,– գիքորավարի հանցագործության մասին հայտարարություն է տալիս «Վազգեն Սարգսյանի եղբայր» աշխատողը։
Ի՞նչ է ասում Արամը։ Նա ասում է, որ ՍԴ դատավորներին ապօրինաբար որոշում պարտադրելու քայլեր կան ու ճնշումներ, բայց ոչինչ, պետք է բավարարել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները գրպանում ունենալու նիկոլական ցանկությունը և հրաժարական տալ։
Ամփոփելով նշենք, որ Արամի այս գրառումը զրոյական արժեք ունի քաղաքական առումով և լիքը թեմա է տալիս իրավապահ համակարգին ու հետագայում դառնալու է քրեական գործի բաղկացուցիչ մաս։ Ինչ վերաբերում է նրա գրածների հոգեբանական կողմին, ապա Արամն իր գրառմամբ մատնել է Նիկոլ Փաշինյանի վախերը։ Նիկոլը վախենում է հանրաքվեից, և վե՛րջ։
Արամ Սարգսյանը մատնում է Նիկոլ Փաշինյանի վախերը

Հայկ Ուսունց