Ձյան սողանքի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ 2020թ. փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում ձյան սողանքի հետևանքով 3 զինածառայողի մահվան և մեկի վիրավորում ստանալու հետևանքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
«2020թ. փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ, ձյան սողանքի հետևանքով, պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանի, Տիգրան Արմենի Արզումանյանի, Նվեր Տիգրանի Շահբազյանի մահվան և Համլետ Գրենիկի Միրզոյանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ: