Լրահոս

08.02.2020 15:32


Դանակահարություններ Նոր Հաճնում

Դանակահարություններ Նոր Հաճնում

Փետրվարի 7-ին՝ ժամը 10.55-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հատվածում սուր կտրող ծակող գործիքով վնասված վերքերով» իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:

Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 9-ի սահմաններում, Նոր Հաճնի Ազատամարտիկների փողոցի թիվ 1 շենքի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, նույն քաղաքի 30-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել տղամարդկանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածի հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ, կասկածյալը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստոնավական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը