Լրահոս

08.02.2020 13:30


Տավուշի մարզում Բելառուսի 27-ամյա քաղաքացին մանկական տակդիրներով բարձված բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր

Տավուշի մարզում Բելառուսի 27-ամյա քաղաքացին մանկական տակդիրներով բարձված բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 27-ամյա Կորզան Վորոնցովը իր վարած Iveko մակնիշի AN 5149-4 համարանիշի բեռնատարով Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և բախվել երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել մանկական տակդիրներով և ամբողջովին թափվել է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նույնպես Բելառուսի Հանրապետության քաղաքացի է։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը