Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր օրվա մեծ մասն անցկացնում է վիրտուալ աշխարհում՝ facebook-յան իր էջում, որքան նկատել եմ, ընտրողաբար է տեղեկություններ հրապարակում՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ բացարձակ զուրկ է պետական մտածելակերպից...
Փետրվարի 7-ի երեկոյան բոլոր հայաստանյան ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին, որ հերթական զոհերն են գրանցվել մեր բանակում՝ Սյունիքում ձնահյուսի հետևանքով 3 զինծառայող է մահացել, իսկ 1-ն էլ ստացել է վնասվածքներ...
Անկեղծ ասած սպասում էի, որ Հայաստանի վարչապետը գոնե այս անգամ իր ցավակցությունները կհայտնի զոհվածների ընտանիքներին... Սակայն ապարդյուն...
Ողբերգական դեպքից հետո պարոն Փաշինյանը շարունակում է իրեն և "պողոսներին" ականջահաճո տեղեկություններ հրապարակել իր facebook-յան էջում...
Մեկ օրում երեք զինվոր ենք կորցրել, սակայն պարոն Փաշինյանը դեպքերից հետո ոչ թե ցավակցում է այդ ողբերգական դեպքի կապակցությամբ, այլ ուրախանում է Երևանից Պաֆոս նոր չվերթի բացման կապակցությամբ...
Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը խիստ քննադատության էր ենթարկում նախորդներին բանակում գրանցվող զոհերի համար... Իսկ վարչապետ Փաշինյանը, որքան հասկանում եմ, "մոռացության" է տալիս այսպիսի լուրերը և նույնիսկ չի էլ ուզում ցավակցել զոհվածների ընտանիքներին...
Հ.Գ. Պարոն Փաշինյանի facebook-յան էջին հետևելիս այնպիսի տպավորություն է, որ ապրում ես ոչ թե Հայաստանում, այլ Շվեյցարիայում, Սինգապուրում կամ Բրունեյում...
Պարոն Փաշինյա՛ն, մեկ-մեկ ցավակցե՛ք բանակում զոհվածների ընտանիքներին

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից