Քաղաքական

08.02.2020 10:53


Արարատ Միրզոյանը կատեգորիկ դեմ է եղել «ԿամԱԶ»-ների հարցով հանձնաժողովի ստեղծումը չեղարկելուն, որպես կոմպենսացիա՝ Մարությանն անձամբ է խնդրել․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը կատեգորիկ դեմ է եղել «ԿամԱԶ»-ների հարցով հանձնաժողովի ստեղծումը չեղարկելուն, որպես կոմպենսացիա՝ Մարությանն անձամբ է խնդրել․ «Հրապարակ»

Մեզ նոր մանրամասներ պատմեցին «ԿամԱԶ»-ների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշումը «քենսլ» անելու հետ կապված։

«Իմ քայլի» մեր աղբյուրը պատմեց․ «Երբ «ԿամԱԶ»-ների նվիրատվության խնդրի հետ կապված քննիչ հանձնաժողովի ստեղծան մասին «Լուսավոր Հայաստանը» հայտարարություն արեց, Արարատ Միրզոյանն անմիջապես արձագանքեց, որ՝ այո, մենք ունենք քաղաքական կամք, համաձայն ենք հանձնաժողով ստեղծել՝ բոլոր մտահոգությունները փարատելու համար։

Այդ հայտարարությունից հետո Հայկ Մարությանը ՔՊ վերնախավին, Նիկոլ Փաշինյանին բացատրել էր, որ դա կատաստրոֆա կարող է լինել, և մեզ հրահանգվեց՝ «քենսլ» անել հանձնաժողովի խնդիրը։ Բայց Արարատ Միրզոյանը կատեգորիկ դեմ էր, գտնում էր, որ «ինքը կփչանա», եթե իր խոսքից հետ կանգնի, և որոշվեց՝ որպես կոմպենսացիա, որ Հայկն անձամբ այցելի Արարատին, կխնդրի դա չանել։ Եվ այդպես էլ եղավ․ քվեարկությունից մեկ օր առաջ Հայկը եկավ ԱԺ՝ անձամբ խնդրելու այդ մասին»։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը