Սահմանադրությունը հանրաքվեով փոխելու հարցով Վենետիկի հանձնաժողով չդիմելը լավ հետևանքներ չի ունենա․ Վարդևանյան
Սահմանադրագետ Արամ Վարդևանյանի խոսքով` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին որոշման իրականացումը, առանց Սահմանադրական դատարանի եզրակացության իրականացնելու դեպքում, խախտելու է Սահմանադրությունը:
«Ես լսեցի մեկնաբանություններ, որ հարցը վերաբերում է Սահմանադրական դատարանին, ապա այստեղի դատավորները չեն կարող անաչառ լինել: Այդ նույն հաջողությամբ, Հայաստանում բոլորս գրեթե իրար ճանաչում ենք: Այսինքն` եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք Դատախազություն չպետք է լինի, քննչական կոմիտե, դատարաններ չպետք է լինեն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նա հիշատակեց, որ մի առիթով նախագահը դիմել էր ՍԴ` վիճարկելով ՍԴ-ի մասին օրենքի դրույթ, իսկ վերջինս իրեն վերաբերող օրենքի դրույթը ճանաչել էր հակասահմանադրական:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հիմա նախագահը չէ իրավիճակը որոշողը, սահմանադրագետը նշեց. «Այս հարցի պատասխանատվությունը կրողը Ազգային ժողովն է, որովհետև հենց ԱԺ-ի որոշման հիման վրա է նախաձեռնվելու հանրաքվեն, որը պետք է տեղի ունենա նախագահի հրամանագրով»:
Նա մատնանշեց նախագահի կողմից վերջերս չստորագրված բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունները: «Նախագահը, օգտվելով իր լիազորություններից, դիմեց Սահմանադրական դատարան: Կարծում եմ` այս անգամ էլ առնվազն հարցը քննարկման առարկա պետք է դառնա, որովհետև իրավական առումով էլ դժվար է իրավիճակը: Ստացվում է, որ Ազգային ժողովի որոշումն է խնդիր առաջացրել, բայց նախագահն էլ պետք է հրամանագիր ընդունի դրա հետ կապված»,-ասաց նա:
Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ նախագահն այստեղ վետոյի իրավունք չունի: «Խորհրդարանական կառավարման երկրներ կան, որոնք նախագահին վետոյի իրավունք տալիս են, բայց մյուս կողմից` չեն տալիս լիազորություն նման իրավիճակներում դիմել Սահմանադրական դատարան: Շատ քիչ խորհրդարանական կառավարման երկրներ կան, որոնցում նախագահն ունի այդ իրավունքներն էլ: Մեր դեպքում սահմանադրական դատարան դիմելու լիազորությունն է գործում»,- ասաց նա:
Ըստ նրա`այս իրավիճակում նախագահը ևս մեկ քայլի կարող է դիմել: «Հանրապետության նախագահը կարող է չստորագրել որոշումը: Իհարկե, եթե այն նախագահը չի ստորագրում, կարող է ստորագրել Ազգային ժողովի նախագահը, և որոշումն ուժի մեջ կմտնի ԱԺ նախագահի ստորագրությամբ: Բայց այս դեպքում նախագահի չստորագրելը որոշակի ազդակ է դառնալու. եթե նախագահը չի ստորագրում, ուրեմն պատճառ ունի դրա համար»,-ասաց նա:
Արամ Վարդևանյանը նաև հետաքրքրական համարեց միջազգային կառույցներից, մասնավորապես ԵԽԽՎ-ի հայաստանյան մշտադիտարկողների հորդորը, որ Սահմանադրական փոփոխությունների հարցով Հայաստանը դիմի Վենետիկի հանձնաժողովին:
«1995 թվականից հետո, 2003 թվականից արդեն, երբ մենք լիարժեք անդամակցեցինք Եվրոպայի խորհրդին, Սահմանադրական բոլոր փոփոխություններն ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով, նույնիսկ մի քանի անգամ ենք ուղարկել,-ասաց նա` կարևորելով նման գործընթացը,-կարծում եմ` Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, պատահական չէ, որ դիմում է Վենետիկի հանձնաժողով. Սահմանադրության ցանկացած դրույթ պետք է համապատասխան լինի Եվրոպայի խորհրդի համապատասխան փաստաթղթերին, այդ թվում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»:
Վենետիկի հանձնաժողովը, ինչպես Եվրոպական դատարանը, Արամ Վարդևանյանի մատնանշմամբ, Եվրոպայի խորհրդի բաղկացուցիչ մարմիններից է: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի հարցով Վենետիկի հանձնաժողով չդիմելը, ըստ նրա, առնվազն լավ հետևանքներ չի ունենա: «Նման քայլը Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքների տեսանկյունից խնդիր կարող է առաջացնել»,-ասաց նա:
Այս համատեքստում նա բերեց Լեհաստանի և Բուլղարիայի օրինակը, որտեղ դատաիրավական բարեփոխումներ էին արել, որոնք, սակայն, հետագայում ճանաչվել էին որպես իրավունքի խախտումներ: «Լեհաստանի դեպքում Վճռաբեկ դատարանում էին փոփոխությունները տեղի ունեցել: Ոչ կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի էին անցել դատավորները: Սակայն հետո նաև ԵԽԽՎ-ի կոշտ արձագանքի արդյունքում` նրանց բոլորին վերադարձրին աշխատանքի»,-ասաց նա:
Այս իրավիճակում, ըստ նրա, լավագույն լուծումը սահմանադրության լիարժեք գործելն է: «Իրավունքի տեսությունում մի միտք կա. եթե անգամ շատ ճիշտ, արդար նպատակի ես ձգտում, բայց դրան հասնելու մեթոդոլոգիաները լինում են սխալ, ապա այն երբեք դրական արդյունք չի ունենալու: Այսինքն` եթե մի բարեփոխում է իրականացվում, որի ճանապարհին խախտվում են Սահմանադրության տառն ու ոգին, իրավական պետության սկզբունքը, Սահմանադրության գերակայությունը, ապա արդյունքը դրական չի լինելու»,-ասաց նա` նշելով, որ պետք է անպայմանորեն այս հարցով էլ դիմել Սահմանադրական դատարան` եզրակացություն ստանալու: