Լրահոս

07.02.2020 17:20


Կոտայքի մարզում, Երևանի բնակիչը Honda Element-ով կոտրել է բետոնե էլեկտրասյունը (տեսանյութ)

Կոտայքի մարզում, Երևանի բնակիչը Honda Element-ով կոտրել է բետոնե էլեկտրասյունը (տեսանյութ)

Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ Մերուժան Պողոսյանը իր վարած Honda Element մակնիշի 36 RO 731 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հարվածի արդյունքում էլեկտրական սյունը հիմքից կոտրվել էր, և լարերը վտանգ էին առաջացնում քաղաքացիների համար։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը