Կարծիք

07.02.2020 15:50


Ոչ մի ուժ նշանակություն չունի Նիկոլ Փաշինյանի և յուր հանցագործների համար

Ոչ մի ուժ նշանակություն չունի Նիկոլ Փաշինյանի և յուր հանցագործների համար

Ոչ մի ուժ` լինի այն իրավաբանական կամ բարձրագույն իրավաբանական, նշանակություն չունի Նիկոլ Փաշինյանի (հանցագործության կազմակերպչի) և յուր հանցագործների համար։ Նրանք ճանաչում են միայն ուժի այն տեսակը, որը հնարավորություն կտա պահել զավթածը, որքան հնարավոր է երկար։

ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:

Այլ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին:

Նորմատիվ իրավական ակտի և բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի նորմերի միջև հակասությունների դեպքում գործում է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի նորմերը:

Վերոգրյալ նախադասությունները բնավ «մաստեր կլասերի» հետ կապ չունեն։ Դրանք ուղղակի տարրական կանոններ են, որոնք գիտեն իրավաբանական կրթություն ստացած բոլոր մարդիկ։ Կապ չունի իրավաբան են դարձել, թե ոչ։ Կապ չունի լավ իրավաբան են, թե ոչ։ Շարադրված նախադասությունները գիտեն բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի ինչ-որ մի հատված անցկացրել են ԲՈւՀ-երի իրավաբանական ֆակուլտետներում։

Ու հարցն ամենևին այն չէ, որ իշխանության զավթիչները չգիտեին այս ամենը կամ իրենց այս մասին ասողներ չեն եղել։

Որպես հանրապետության քաղաքացի՝ նախագահ Արմեն Սարգսյանին ևս մեկ անգամ հիշեցնում եմ՝ անհրաժեշտ է երաշխավորել Սահմանադրական կարգի պահպանությունը։ Հակառակ դեպքում հերթը նախագահականին էլ կհասնի։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը