Քաղաքական

07.02.2020 14:42

Տիգրան Մուկուչյանը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ. ի՞նչ են նրանք քննարկել (տեսանյութ)

Տիգրան Մուկուչյանը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ. ի՞նչ են նրանք քննարկել (տեսանյութ)

Հարցին, թե արդյոք քննարկե՞լ են ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը հանրաքվեի դնելու ԱԺ որոշումը, Մուկուչյանը պատասխանեց, որ ընդհանուր հարցեր են քննարկել: «Օրենսդրական հարցերի շուրջ ընդհանուր քննարկում էր»,- ասաց Մուկուչյանը:

««Հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված ժամկետները նույնիսկ մի փոքր ավելին են, քան արտահերթ ընտրությունների համար նախատեսված ժամկետները»,-ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ ԿԸՀ-ն 2018-ին կազմակերպել էր ԱԺ արտահերթ ընտրություններ, ըստ էության գործելով շատ ավելի կարճ ժամկետներում, հետեւաբար, այս դեպքում եւս կհասցնեն մեն ինչ ժամանակին կազմակերպել եւ իրականացնել:

Հարցին, թե արդեն ճշտվե՞լ է, թե հատկապես ինչ ձեւակերպում է ունենալու հարցը, որը լինելու է քվեաթերթիկում, Մուկուչյանը պատասխանեց. «Մենք այս պահին որեւէ նման դատողություն անել չենք կարող, որովհետեւ դրանք իրավական գործընթացներ են, որոնք հետեւում են մեկը մյուսին: Այսինքն նշանակվում է հանրաքվե, դրանից հետո իրականացվում են կազմակերպական գործընթացներ, զուգահեռաբար իրականացվում քարոզչության գործընթաց: Այդ ընթացքում հստակ է լինում, թե ինչ հարցի վերաբերյալ է կազմակերպվում հանրաքվեն: Հետո նոր արդեն սահմանված կարգով հաստատվում է քվեաթերթիկի նմուշ»,-ասաց Մուկուչյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը որոշել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: ԱԺ-ն նախ չընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ապա «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց քննարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ազգային ժողովի որոշումը, որն էլ ընդունվեց խորհրդարանի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։