Կարծիք

07.02.2020 14:40


Սա ազգային ժողով չէ, սա իմբեցիլների խմբակ է

Սա ազգային ժողով չէ, սա իմբեցիլների խմբակ է

Երբ իմբեցիլների խմբակը դառնում է օրենսդիր մարմին և պետական կառույց, այդ երկրում, բնականաբար, որևէ առաջընթաց կամ զարգացում սպասել չի կարելի: Այդ երկրում կարելի է ունենալ միայն շուրջօրյա կրկես և պարբերական ցնցումներ, որոնք օրեցօր քայքայում են պետականությունը: Մենք այսօր ունենք դեգեներատ երիտասարդների մի հավաքածու, որոնք բախտի բերմամբ թե պատահմամբ պատգամավորի առաքելություն են իրականացնում: Եվ նաև ունենք դեգեներատների խմբակի առաջնորդ` վարչապետ, ով անթաքույց հիանում է իր թերուսների գործունեությամբ, հայտարարելով, թե նրանք պառլամենտարիզմի մաստեր-կլաս են ցույց տվել:

Վարչապետը երևի մոռացել է, որ սա բոքսի չեմպիոնատ չէ, և ոչ էլ մտավոր հետամնացների տաղանդների մրցույթ: Ասեմ ավելին` սա հայի և թուրքի կռիվ չէ, որ ինքը այդպես կենաց-մահու պայքար է մղում` քաղաքական հակառակորդին պատկերացնելով որպես արյունարբու թշնամի: Այն, որ Նիկոլը քաղաքական մշակույթ այդպես էլ չունեցավ` փաստ է և իրողություն: Բայց նրա կողմնակիցները թող իրենք իրենց հարց տան` որքանով է այդ «մաստեր-կլասը» նպաստում իրենց բարեկեցությանը և լուծում իրենց առօրեական խնդիրները:

Պարոնայք թավշիստներ, հետաքրքիր է` հիմա դուք ում դեմ եք պայքարում, սեփական ժողովրդի: Քանի կար` շանտաժով զավթեցիք իշխանությունը, տապալեցիք սահմանադրական կարգը, այնուհետև խարդախությամբ և պոպուլիզմով յուրացրեցիք ընտրողների քվեն, իսկ հիմա ցինիկաբար խորհրդարանի ամբիոնն օգտագործում եք Փաշինյանի անձնական շահերն առաջ տանելու օգտին, մոռանալով, որ դա ոչ թե ձեր, այլ` ժողովրդի իշխանությունն է, իսկ դուք ընդամենը ծառաներ եք:

Վաղուց արդեն փոխվել է ժողովրդի կարծիքը ձեր մասին, և նրա անունից հանդես գալու բարոյական իրավունք չունեք: Դուք հիմա ֆեյքապետություն եք` կեղծ օրակարգով, կեղծ գաղափարախոսությամբ:

Ժողովրդի իսկական ներկայացուցիչները առհասարակ, ժողովրդական օրենքներ են գրում, ժողովրդի հոգսը թեթևացնող քայլեր են անում, այլ ոչ թե հիվանդագին ամբիցիաներ խաղացնում:

Դադարեք վնգստալ Ազգային Ժողովի ամբիոնից, դադարեք խայտառակել պառլամենտի ինստիտուտն ու պատգամավորի մանդատը: Եվ վերջապես վերջ տվեք պետական կառույցների գործունեությունը հավասարեցնել կենցաղային մակարդակի:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը