Կարծիք

07.02.2020 14:01


Հայաստանի ղեկավարը չպետք է իրեն թույլ տար նման արտահայտություններ

Հայաստանի ղեկավարը չպետք է իրեն թույլ տար նման արտահայտություններ

«Շնաբարո դուրսպրծուկների վնգստոց»։ Մեջտեղում պատկերված մարդը հատուկ այնպիսի արտահայտություն է ընտրել, որ անհնար լինի անգլերեն թարգմանությունը՝ մարդու իրավունքների հեղինակավոր կառույներին ուղղված զեկույցներում ներառելու համար։

Իսկ հիմա՝ լուրջ։ Հայաստանի ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ և ո՛չ էլ երրորդ Նախագահների շուրթերից նման խայտառակություն երբեք-երբեք չի հնչել ու չէր էլ կարող հնչել։ Հայաստանի ղեկավարը չպետք է իրեն թույլ տար նման արտահայտություններ։ Իմ երկրի ղեկավար չպետք է լինի մարդ, որը կարող է իրեն թույլ տալ նման արտահայտություն։

Սա հատակն է։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը