Ինչո՞ւ Լևոն Տեր–Պետրոսյանը չպահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ժամանակին ՀԱԿ–ն ասում էր՝ ով նախագահի հրաժարականը չի պահանջում, իրական ընդդիմություն չէ, սակայն ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանն իր ելույթում շատ մարդկանց հրաժարականը պահանջեց, բայց ոչ՝ Սերժ Սարգսյանինը, դա արդյոք ի՞նչ է նշանակում, ասել է.
–Դուք ուշադիր չեք կարդացել ելույթը։ Ցավում եմ և խորհուրդ կտայի այդ տեքստը ուշադիր վերընթերցել, որից պարզ կդառնա, որ ոչ միայն նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջը մնում է ուժի մեջ, այլ նաև ցույց են տրված դրան հասնելու կոնկրետ մեխանիզմներ։
–Բայց չէ՞ որ դա նախագահի հրաժարականի պահանջ չէ,–արձագանքել է լրագրողը։
–Իսկ արտահերթ նախագահական ընտրությունները այլապես ո՞նց եք պատկերացնում,–հարցադրում է արել Լևոն Զուրաբյանը։
–Այդ դեպքում, ո՞ւմ հետ եք բանակցելու, եթե ելույթում վարչապետի գլխավորությամբ մի շարք պաշտոնյաների հրաժարական պահանջվեց, բայց հետո նշվեց, որ եթե 15 կետերը բավարարվեն, կբանակցեք,–հետաքրքրվել է լրագրողը։
–Մենք նորից մտնում ենք բանավեճի մեջ։ Ես կարծում եմ, որ բավականին մանրամասն բացատրություն եմ տալիս։ Եթե դա ձեզ չի բավարարում, կարող եմ նորից ասել, որ կոնգրեսի պահանջների մեջ մտնում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին պահանջ, որն արտացոլված է Տեր–Պետրոսյանի կողմից նշված 15 սկզբունքների մեջ,–պատասխանել է ՀԱԿ համակարգողը։
Իսկ թե ի՞նչ հարց է լուծում ընդդիմությունը՝ միանգամից չպահանջելով Սերժ Սարգսյանի հարժարականը, այլ դրանից առաջ 15 կետ առաջարկելով, մանավանդ երբ նախկինում այդ կետերը եկուսն էին՝ մարտի 1–ի դեպքերի բացահայտում և քաղբանտարկյալների ազատարձակում, Լևոն Զուրաբյանը պատասխանել է, թե իրենք ստեղծում են սահուն գործընթացի հնարավորություն։
–Մենք համախմբում ենք հասարակության պահանջները. իսկապես կան մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում, բայց պահանջում են հազար ու մի ուրիշ բան, օրինակ՝ վերականգնել փողոցային առևտուրը։ Բայց երբ մարդիկ պահանջ ունեն և արդարացի պահանջ, մենք համախմբում ենք հասարակության կողմից բոլոր պահանջները մի կարևոր փաստաթղթի մեջ, որի մեջ ոչ մի հակասություն չկա, այլ կան և՛ այն պահանջները, որ մենք 3 տարի շարունակ դրել ենք, և՛ այն նոր պահանջները, որ մարդկանց կողմից առաջանում է։ Ի՞նչ խնդիր կա այդտեղ,–ընդգծել է նա։
Լրագրողներից մեկն էլ նկատել է, որ Լևոն Տեր–Պետրոսյանի հնչեցրած հայտարարության 15–րդ կետում նշված էր, թե ՀԱԿ–ը իշխանությունների հետ բանակցությունների կգնա, եթե կատարվեն նշված կետերը կամ դրանց մի մասը։ «Արդյոք ո՞ր կետերի կատարման դեպքում ՀԱԿ–ը կգնա բանակցությունների» հարցին Լևոն Զուրաբյանը պատասխանել է, թե ինքն այս պահին չի ուզում արհեստական բաժանում անել և որևէ կետ առանձնացնել։

Պատրաստեց Հեղինե Հարությունյանը