Կարծիք

07.02.2020 13:12


«Արջը» վախից է գոռում

«Արջը» վախից է գոռում

Ասում է` «շնաբարո դուրսպրծուկների» միակ հույսը` խուսափելու պատասխանատվությունից, Սահմանադրական դատարանն է։

Ի՞նչ է ստացվում։ Շատ լավ գիտի` հասկանում է, որ օրինական ճանապարհով, Սահմանադրության շրջանակներում չի կարող քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնել` «պառկըցնել ասֆալտին, ծեփել պատերին»`ստիպված է բացեիբաց խախտել Սահմանադրությունը և օրենքները, ինչպես Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Եվ ուրեմն`աշխարհը շուռ գա, «հին դատավորները» պետք է հեռանան ու փոխարինվեն Լևոնի վկա Վահեի նման «կամակատար ոչխարներով»։

Անընդհատ խոսում է իր «դամկա գնալուց»` վարչապետի աթոռին նստելուց առաջ և հետո ընտրված դատավորների անհավասարության` տարբեր «սռոկով» ընտրված լինելու մասին, բայց կես խոսք չի ասել այն մասին, որ կարելի է վերացնել անարդարությունը` փոխել դատավորների պաշտոնավարման ժամկետները և բոլորի համար հավասար պայմաններ ստեղծել։

Դա նրան պետք չէ։ Նրան պետք է գրպանային ՍԴ, որը կբավարարի իր բոլոր քմահաճույքները։ Սա՛ է ամբողջ կռիվը։

Իսկ թե ինչու է, ցայտնոտի մեջ ընկած` պատեպատ զարկվում, «մռնչում» վիրավոր գազանի պես` սխալը սխալի հետևից անել, իր յուրաքանչյուր չհաշվարկված քայլով ավելի ու ավելի վատթարացնելով իր իսկ վիճակը, զրկելով իրեն մանևրելու նվազագույն հնարավորությունից` մտածելու բան է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը