Կարծիք

07.02.2020 09:39


Նիկոլի մոլի պաշտպանների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես արտագաղթածները․ դա հետաքրքիր ֆենոմեն է

Նիկոլի մոլի պաշտպանների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես արտագաղթածները․ դա հետաքրքիր ֆենոմեն է

Նիկոլի մոլի պաշտպանների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես արտագաղթածները։ Դա հետաքրքիր ֆենոմեն է։

Հետաքրքիր է նախ այն առումով, որ այդ մարդիկ որոշում կայացնելով լքել Հայաստանը՝ կարծես թե էթիկական ու պարզ բանական պատճառով չպետք է ակտիվորեն միջամտեին ներքաղաքական խնդիրներին, որովհետև դա Հայաստանում ապրողների ճակատագրին է վերաբերվում։

Իմ ասածից չի բխում, որ ես ինձ իրավունք եմ վերապահում որևէ մեկի կարծիքը կամ խոսքի ազատության իրավունքը կասկածի տակ դնել, ոչ էլ կարծում եմ, որ նրանք չպետք է Հայաստանում ընթացող զագացումներով մտահոգվել։

Ինձ այլ հարց է հետաքրքրում՝ ո՞րն է Նիկոլին քննադատողների հանդեպ շատ դեպքերում չփաստարկված ագրեսիայի պատճառը։

Կարծում եմ, որ նրանք ունեն խորքային հոգեբանական պահանջ հայրենիքը լքելը հիմնավորելու, արդարացնելու համար՝ առաջին հերթին իրենք իրենց ու իրենց մարձավորների առջև։ Նիկոլն այդ հոգեբանական խնդրին (մեղքի զգացմանը) լուծում է տվել, նա ամեն օր հիմնավորում է այն "հրեշային" Հայաստանի գոյությունը, որտեղից նրանք փախչել են ու փրկվել։ Նիկոլը նրանց ալիբին է։

Դա, բնականաբար, ոչ բոլորին է վերաբերում։ Նորից եմ կրկնում, ոչ ոք իրավունք չունի որևէ մեկի ազատ տեղաշարժվելու իրավունքի համար որևէ մեկին քննադատել։

Ով նման հոգեբանական խնդիր չունի, կածես թե, անկախ իր բնակության վայրից՝ կարողանում է պահպանել գիտակցության սթափությունն ու հոգեկան հավասարակշռվածությունը։

Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ճակատագիրը։ Ինձ ուղղակի այդ երևույթի բացատրությունն էր հետաքրքրում։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը