Կարծիք

06.02.2020 20:42


Երկրի բնակչությունը շարունակում է նվազել

Երկրի բնակչությունը շարունակում է նվազել

Ամենակարևորը

Այն տպավորությունն է, որ մեր իշխանությունների հիմնական զբաղմունքը զբոսաշրջության թվերով ուրախանալն է։

2017-ն ամփոփելիս իշխանություններն ուրախանում էին զբոսաշրջիկների թվի 18․7 % աճով։ Հիմա հպարտանում են 14․7 % աճով։

Մինչդեռ ժողովրդագրությունը ծանր փաստեր է արձանագրում։
2017թ․ ծնվել է 37 699 երեխա։ 2018-ին՝ 36 502։ Իսկ 2019-ին՝ 36 131 երեխա։

Զարմանալի չէ, որ երկրի բնակչությունը շարունակում է նվազել։ 2020թ․ հունվարի 1-ի դրությամբ երկրի բնակչության քանակը պաշտոնապես 2 մլն 959 հազար 200 մարդ է։

2019-ին բնակչության բնական հավելաճն առաջին անգամ նվազեց 10 հազարի ցուցանիշը։ Իսկ մենք զբոսաշրջիկներ ենք նկատում կամ նկարում։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը