Հակաիրավական ու հակասահմանադրական գործունեությունը խորհրդարանի մեծամասնության համար դարձել է նորմ
Հակաիրավական ու հակասահմանադրական գործունեությունը խորհրդարանի մեծամասնության համար դարձել է նորմ: Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը փոխելու իշխանական տենդն այլևս ահազանգող է: Նույնիսկ անգրագետներն են արդեն հասկացել, որ այս ՍԴ-ն ունի լիարժեք լեգիտիմություն և գործունեության ամուր իրավական հիմքեր: Դա ավելի կատաղի է դարձնում իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի ուղղորդված պայքարը Սահմանադրական դատարանի դեմ:
Ինձ չի հետաքրքրում, թե ի՞նչ կարծիք կհայտնեն ԵԽԽՎ-ն ու մյուս միջազգային կառույցները, ինձ վախեցնում է այն, որ գործող իշխանությունները ՍԴ-ն շահագործելու հետին մտքեր ունեն: Ես շատ եմ վախենում այն հանգամանքից, որ Փաշինյանականները ցանկանում են ստեղծել իրենց հնազանդ Սահմանադրական դատարան, որն ուլի նման՝ սահմանադրությանը համապատասխանող կճանաչի ցանկացած իրավաքաղաքական գործընթաց՝ այդ թվում նաև արցախյան բանակցային գործընթացում, ստամբուլյան կոնվենցիայում, սեփականության իրավունքից զրկումը և ո՞վ գիտե, թե էլ ինչեր են մեզ սպասվելու:
Եթե դա այդպես չէ, և մեզ պետք է անկախ, անաչառ ՍԴ, ապա մենք հիմա ունենք երևի թե ամենաանաչառ ու իշխանություններից անկախ պրոֆեսիոնալ Սահմանադրական դատարան: Մի՛ խանգարեք, ու մարդկանց աչքերին էլ թոզ մի փչեք: Մարդիկ շատ լավ տեսնում ու հասկանում են ամեն ինչ:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից