Կարծիք

06.02.2020 18:00


«Պատահական անցորդ երեխայի» հետ Ձեր գրկախառնվելը PR չէ, սովորական քաղտեխնոլոգիա է

«Պատահական անցորդ երեխայի» հետ Ձեր գրկախառնվելը PR չէ, սովորական քաղտեխնոլոգիա է

Ոչ, պարոն ժողվարչապետ: «Պատահական անցորդ երեխայի» հետ Ձեր գրկախառնվելը PR չէ, նույնիսկ էժան PR չէ: Սա սովորական քաղտեխնոլոգիա է՝ գրված PR-ին նվիրված գրքերի մեծամասնությունում: Այդ տեխնոլոգիան աշխարհում ամեն օր է կիրառվում, Դուք էլ անձամբ բազմիցս կիրառել եք:

Դուրս եկեք մտավոր քարանձավից, Ձեզանից ու Ձեզ խորհուրդ տվողներից բացի ուրիշներն էլ տառերը գիտեն, երբեմն նույնիսկ գիրք են կարդում: Չգիտեմ՝ PR-ին նվիրված ո՞ր գիրքն եք կարդացել կամ ո՞վ է Ձեզ նման քայլի դիմելու խորհուրդ տվել, բայց հաջորդ անգամ PR-ի մասին գիրք կարդալուց ուշադիր եղեք կամ հանձնարարեք Ձեզ խորհուրդ տվողին ուշադիր լինել հղումների հարցում:

Որովհետև Ձեր կիրառած տեխնոլոգիայի մասին հղումներն այս գրքին են արվում: Եվ, ընդհանրապես՝ որպես PR-ի ու հատկապես էժան PR-ի հայտնի սիրահար՝ կարդացեք այս գիրքը: Ֆունդամենտալ գործ է: Ձեզ համար լիքը նոր «պրիոմներ» կգտնեք այստեղ:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: текст

Այս խորագրի վերջին նյութերը