Կարծիք

06.02.2020 17:19


Փաշինյանի խայտառակ երեսփոխանները և Հայաստանի ողբերգությունը

Փաշինյանի խայտառակ երեսփոխանները և Հայաստանի ողբերգությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում հարազատ "Իմ Քայլը" դաշինքի պատգամավորների 90 տոկոսն անգրագետ, պրիմիտիվ և որևէ ոլորտից չհասկացող մի հավաքածու է... Դրա վառ օրինակը՝ ՍԴ-ի շուրջ ԱԺ-ում ծավալող իրադարձություններն են և իշխող թիմի պատգամավորների մանկապարտեզային և դիլետանտ ելույթները և պարզաբանումները...

Ներկայիս գումարման ԱԺ-ն ամենախայտառակն է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ...

Գործող իշխանությանը սատարող այս խայտառակ երեսփոխանների լկտի և զոռբա պահվածքն է՛լ ավելի է զայրացնում մարդուն... Նրանց մեծ մասի մտքի գոհարները դարձել են ծաղրուծանակի առարկա...

Պարոն Փաշինյանի շահերը սպասարկող այս երեսփոխանների կույտը վտանգ է ներյակացնում և մեր պետության համար խայտառակություն ու ողբերգություն է...Սարսափելին այն է, որ սրանց մեծ մասը սիրում է խոսել ժողովրդի անունից...

Հ.Գ. Հիմա հասկանում եմ, թե պարոն Փաշինյանն ինչո՞ւ է այս զանգվածին բերել ԱԺ ու կառավարություն... Էգոիստ վարչապետն՝ իր բոլոր բացասական կողմերի հետ մեկտեղ, փայլատակում է իր ինտելեկտով այս ժեխի մեջ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը