Երեք իրադար– ձություններ, որոնք կպայմանավորեն ընթացքը
Ձմռան վերջին օրերից Հայաստանում ներքաղաքական զարգացումների տրամանաբանությունը ենթարկվեց էական փոփոխությունների: Ստեղծված իրավիճակի հիմնական առանձնահատկությունն այն է, որ գործընթացները դադարում են վերահսկելի լինել, դրանք դառնում են քաոսային:
Տեղի ունեցան երեք իրադարձություններ, որոնք պայմանավորեցին ներհայաստանյան նոր իրականությունը. կոալիցիոն նոր հուշագիր, վարչապետի երկարաշունչ ելույթ, ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաք:
Քաոսայնության տարածման արագությունը ապացուցում է, որ այս երեք իրադարձությունները մեկը մյուսի վրա ունեն ուղղակի ազդեցություն և պայմանավորում են մեկը մյուսին: Հակառակ դեպքում նվազագույնը 6-7 ամիս դեռ պիտի պահպանվեր քաղաքական ճահճացման և տնտեսական կոլապսի այսօրվա միտումը: Ամեն ինչ հենց այդպես էլ կլիներ, եթե չլինեին նշած երեք իրադարձությունները: Բայց քանի որ դրանք կատարվեցին, ժամանակը սկսեց աշխատել շատ ավելի արագ:
Վարչապետի ելույթը կարող էր և չլինել: Բայց եղավ ու այն, ինչը նախկինում հասու էր միայն բիզնես հանրությանը, պարզ դարձավ նաև ողջ հասարակությանը: Ընդամենը մեկ օր և մեկ հեռուստաելույթ ու բոլորը հասկացան, որ ՀՀԿ-ն ներկայացնող, նախագահ Ս. Սարգսյանի անվերապահ աջակցությունը վայելող վարչապետը քանդում է երկիրը: Կարելի էր բազմաթիվ այլ գնահատականներ ցիտել, բայց «քանդում է երկիրը» բառակապակցությունն ամենատարածվածն է ու ամենամտահոգիչը:
Իր ինքնամերկացնող ելույթով վարչապետը էականորեն ազդեց թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ծրագրերի վրա: Ս. Սարգսյանը այս ելույթով դրվել է խիստ ծանր ընտրության առաջ` ընդունել, որ իր պաշտոնավարման երեք տարիները տապալված են ու պաշտոնանկ անել վարչապետին կամ շարունակել ատամներով պահել նրան, բայց արդեն իմանալով, որ բոլորը հասկացել են` «նա քանդում է երկիրը»: Ս. Սարգսյանի համար սա իսկական ֆորսմաժոր է, և նա ամենևին չէր պլանավորել այս նոր իրականությունը:
Ստեղծված իրականությունը չէր պլանավորել նաև Լ. Տեր-Պետրոսյանը: Վարչապետի ելույթից հետո նրա հանրահավաքի մասնակիցների թիվը կրկնապատկվեց: Հաջորդ հանրահավաքինը հավանորեն կեռապատկվի: Տասնյակ հազարավոր մարդիկ, ոչ թե բամբասանքներով, ոչ թե չճշտված լուրերով, այլ վերահսկվող հեռուստաեթերից իմացան, ով է իրենց վարչապետը: Իմացան առաջին աղբյուրից, սարսափեցին, ինչպես ցանկացած բանական մարդ ու գնացին ՀԱԿ-ի հանրահավաքին:
Հիմա, երեք տարի շարժումը «քնացնող» Լ. Տեր-Պետրոսյանը հայտնվել է ծանր երկընտրանքի առջև. փորձել հանդարտացնել մարդկանց, ինչն արդեն շատ ու շատ դժվարացել է, կամ ուղղորդել հեղափոխական տրամադրությունները, ինչը բնականաբար ենթադրում է այլ իրավիճակ:
«Պատմական իրադարձությունների» սկիզբն, անշուշտ, դրեց կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը: Ինչ էր հաշվարկել իշխանությունը, ինչ օգուտ էր պլանավորել ստանալ դրանից, դժվար է ասել: Բայց որ եղավ ճիշտ հակառակը` միանշանակ է: Գուցե որոշել էին թուլացնել ԲՀԿ-ն: Չի բացառվում: Բայց վերջին շաբաթները ցույց են տալիս, որ անկախ քաղաքագիտական վերլուծություններից, Գ. Ծառուկյանի վարկանիշը ոչ միայն չի ընկնում, այլև նոր իրականության ֆոնին բարձրանում է:
ԲՀԿ-ին չգիտես ինչպես, այնհուհանդերձ հաջողվեց, հանրությանը հասկացնել, որ ստորագրվածը թուղթ է «ոչ մի բանի մասին»: Ստորագրելով սա, ԲՀԿ-ն շահեց ժամանակ, և չգնաց ավելորդ առճակատման ինքնաքայքայվող իշխանության հետ: Քանի որ ներհայաստանյան քաղաքական զարգացումները արդեն կրում են ոչ թե ծրագրավորված, այլ քաոտիկ բնույթ, Գ. Ծառուկյանի «Ես երբեք չեմ անի մի բան, որից կամաչեմ» հայտնի ձևակերպումը շարունակում է մնալ օրակարգային ու դիվիդենտներ բերել նրա հեղինակին:
«Հուշագրային» աբսուրդը հասավ այն աստիճանի, որ Շարմազանովը ստիպված եղավ հնչեցնել իր տերերի մտավախությունը. «ոչինչ հավերժ չէ և հուշագիրը չունի իրավական ուժ»: Հարց է առաջանում, որ եթե այդպես է, ապա ի՞նչ իմաստ ուներ այս ամբողջ թատրոնը: Ինչու՞ հուշագրի ստորագրմամբ մատնեցիք իշխանության մտահոգություններն ու անվստահությունը, ինչու՞ դրանով նոր զանգվածների կոնսոլիդացրեցիք ՀԱԿ-ի շուրջ ու նոր էներգիա ներարկեցիք նրանց շարժման մեջ:
Ակնհայտ ձևական թղթերը նույնպես կարող են կատալիզատորի դեր խաղալ, այնպես ինչպես «ձևական» վարչապետական ելույթները, կամ «ձևական» դժգոհությունները, որոնք մի օրում եռապատկվում են: Հասկանալի է, որ մի օր թղթերը պատռվելու են, իսկ վարչապետները՝ փոխվելու, բայց տակը մնալու է խեղդված տնտեսությամբ պետությունն ու չքավորության հասած ժողովուրդը:

Արման Սահակյան