Կարծիք

06.02.2020 16:11


Հերի՛ք է, արդեն զզվելի եք

Հերի՛ք է, արդեն զզվելի եք

Ինչու՞ է իշխանությունը անում ամեն ինչ, որ բոլորս սկսենք չսիրել "ժողովուրդ" բառը։ Հերի՛ք է, արդեն զզվելի եք։ Հերիք է ձեր ճառերը համեմեք այդ բառով։ Ժողովուրդը արդեն շատ լավ հասկացել է, թե դուք ով եք՝ աննախադեպ սուտասան պոպուլիստներ։ Ձեր պատճառով ապագայում "ժողովուրդ" բառը կրելու է միայն բացասական բնույթ, ճիշտ այնպես ինչպես "դուխով"-ը կրում է արդեն։

Ունեցեք պարկեշտություն և ասեք թե իրականում ինչո՞ւ եք ուզում ձերբազատվել Հրայր Թովմասյանից։ Չե՞ք ասում, լավ ուրեմն ես կասեմ.

Դուք ուզում եք վերացնել այսօր մնացած միակ իշխանությունների բաժանումը պահպանող օջախը և հռչակեք միապետության ստեղծում։ Դուք սարսափում եք այն փաստից, որ շուտով Սահմանադրական դատարանը քննելու է ձեր իսկ կողմից ուղղորդված շինծու Մարտի 1-ի գործի հետ կապված բողոքը, դուք հասկանում եք, որ այս Դատարանը՝ իր ներկայիս կազմով, երբեք չի ընդունի ստամբուլյան կոնվենցիան և այլ նմանատիպ ապազգային նախաձեռնությունները։

Եվ վերջում, բոլոր "նախկինին վերադարձ չկա" ասողներին. Դուք հենց նախկինն էլ վերադարձրել եք, հենց դուք եք նախկինը, դուք և ձեր քաղաքական հայրերը։ Եվ այո ձեր պես նախկինին վերադարձ չկա, սա ուղղակի ժամանակավոր բնույթ կրող թյուրիմացություն է։

Բարով մնաք մինչև օրենքի ողջ խստությամբ պատասխան տաք ձեր բոլոր ստերի և հայրենիքը դավաճանելու համար։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը