Կարծիք

06.02.2020 16:03


Դադարեցրե՛ք այս իրավական խեղկատակությունը

Դադարեցրե՛ք այս իրավական խեղկատակությունը

Հարգելիներս, խնդրում եմ նայեք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը։ Դրա համաձայն՝ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։ Առաջին ընթերցմամբ ընդունվելուց (անհրաժեշտ է 88 կողմ ձայն) և Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն Ազգային ժողովը կարող է քննարկել նշված նախագիծն ընդունելու/հանրաքվեի նշանակելու հարցը։ Քանի դեռ սահմանադրական փոփոխության նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ և չի ստացել Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, այն չի կարող դրվել հանրաքվեի։

Դադարեցրե՛ք այս իրավական խեղկատակությունը։
Այն ամբողջությամբ հակասում է թե՛ Սահմանադրությանը, թե՛ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածին։

Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը