Կարծիք

06.02.2020 15:21


Իշխող խմբակցության կողմից նախագիծը հանրաքվեի դնելու մտադրությունը հակասում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքին

Իշխող խմբակցության կողմից նախագիծը հանրաքվեի դնելու մտադրությունը հակասում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքին

ԿԱՐԵՎՈՐ!

Այս պահին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Սահմանադրության փոփոխության նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու հարցը, որի ընդունման համար անհրաժեշտ է 88 կողմ ձայն։

Սահմանադրական փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդգրկվելու ընթացակարգային և տեխնիկական խախտումները դառնում են երկրորդական հիմնական զեկուցողի հայտարարությունից հետո առ այն, որ փորձելու են տապալել Սահմանադրական փոփոխության նախագծի 1-ին ընթերցմամբ ընդունումը, որպեսզի անցկացվի հանրաքվե:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ սահմանում է 1-ին ընթերցմանը հաջորդող և հանրաքվեին նախորդող ընթացակարգը:
Մասնավորապես՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ չընդուվելու պարագայում հանրաքվեի դնելու ընթացակարգ սահմանված չէ, այլ հանրաքվեի կարող է դրվել բացառապես ներքոհիշյալ ընթացակարգի պահպանմամբ:

Այսպես՝ սահմանվում է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մինչև 2-րդ ընթերցումը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որի ընդունման դեպքում ԱԺ նախագահն այն ուղարկում է ՍԴ:

Այնուհետև, եթե ՍԴ-ն Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, նրա որոշումը ստանալուց հետո հարցի քվեարկությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջիկա ՀԵՐԹԱԿԱՆ նիստերում և ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:

Եթե 2-ՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ նշված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ, ապա մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ:

Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:

Այսպիսով՝ քննարկվող Սահմանադրության փոփոխության նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելը տապալելուց հետո իշխող խմբակցության կողմից այն հանրաքվեի դնելու մտադրությունը հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին:

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը