Ընդհանուր հրմշտոցի ժամանակ տուժել է նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը։ Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է։ Դեպքի վայր ժամանած «Շտապ օգնության» մեքենայի անձնակազմը տեղում պատգամավորին ցուցաբերել է բուժօգնություն։ Վնասվածքներ է ստացել նաև պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրեց, թե ի՞նչ իրավունքով են ոստիկանները նման գործողությունների դիմում։ Նախարարը պատասխանեց, թե դա իր իրավասությունների շրջանակում չէ, սակայն ինքը տեղի ունեցածի կապակցությամբ մտահոգվում է, և հարցի մասին կզեկուցի վարչապետին։
«Ոստիկանապետը պետք է հրաժարական տա։ Վարչապետից պահանջում ենք, որ քրեական գործ հարուցի այս ոհմակի դեմ, որը ոստիկանություն է կոչվում»,- հայտարարել է Սաֆարյանը։ Պատգամավորներն այժմ մուտք են գործել կառավարության շենք և փորձում են ոստիկաների գործողությունների հետ կապված պարզաբանումներ ստանալ։
Ս. Սաֆարյան. «Ոստիկանապետը պետք է հրաժարական տա»
Բացօթյա առևտրով զբաղվող առևտրականների բողոքի գործողության ժամանակ քիչ առաջ քիչ բախում է տեղի ունեցել ոստիկանների, ցուցարաների և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջև։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի ցուցարարները մոտենան կառավարության շենքին։ Նրանց հարվածելով հեռացրել են դեպի Գլխավոր փոստի շենքի մոտ։