Սահմանադրական փոփոխությունների նախագիծը իրավական պոռնկության դրսևորում է
Առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության վերաբերյալ հաղորդում
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը իրավական պոռնկության դրսևորում է։ Փաստացի այդ նախագծով Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով փորձ է կատարվում տիրանալ սահմանադրական դատարանի լիազորություններին /Իշխանությունը յուրացնելը/։ Սա նաև առաջացնելու է սահմանադրական կարգի տապալում։
ՀՀ իրավապահ համակարգին կոչ եմ անում այս հայտարարությունը դիտարկել որպես առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության վերաբերյալ հաղորդում և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ կանխելու այդ հանցագործությունը։
Փաստացի ԱԺ-ն դեմ է գնում սահմանադրի կամքին։ Սահմանադիրը 213-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ ՍԴ նախկին անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել մինչև Սահմանադրության նախկին խմբագրությամբ նախատեսված ժամկետի ավարտը։ Թև ֆորմալ առումով ԱԺ-ն ունի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու լիազորություն, սակայն դրանք չպետք է վիժեցնեն սահմանադրաիրավական պատվիրանների իմաստը և բովանդակությունը։
Հ․Գ․ Սթափության կոչ եմ անում մեր պատգամավորներին։ Հիշեք, որ կան քարեր նետելու ժամանակներ և կան քարեր հավաքելու ժամանակներ։
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը իրավական պոռնկության դրսևորում է
Առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության վերաբերյալ հաղորդում
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը իրավական պոռնկության դրսևորում է։
Փաստացի այդ նախագծով Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով փորձ է կատարվում տիրանալ սահմանադրական դատարանի լիազորություններին /Իշխանությունը յուրացնելը/։ Սա նաև առաջացնելու է սահմանադրական կարգի տապալում։
ՀՀ իրավապահ համակարգին կոչ եմ անում այս հայտարարությունը դիտարկել որպես առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության վերաբերյալ հաղորդում և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ կանխելու այդ հանցագործությունը։
Փաստացի ԱԺ-ն դեմ է գնում սահմանադրի կամքին։ Սահմանադիրը 213-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ ՍԴ նախկին անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել մինչև Սահմանադրության նախկին խմբագրությամբ նախատեսված ժամկետի ավարտը։ Թև ֆորմալ առումով ԱԺ-ն ունի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու լիազորություն, սակայն դրանք չպետք է վիժեցնեն սահմանադրաիրավական պատվիրանների իմաստը և բովանդակությունը։
Հ․Գ․ Սթափության կոչ եմ անում մեր պատգամավորներին։ Հիշեք, որ կան քարեր նետելու ժամանակներ և կան քարեր հավաքելու ժամանակներ։
Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից