Դրանից հետո կայացել է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ որոշում է կայացվել ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։ Սահմանադրության հոդվածում փոփոխությունների հարցի նախաձեռնության տակ այս անգամ ստորագրել է «Իմ քայլի» 44պատգամավոր:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ դեմ է քվեարկելու իր իսկ պատգամավորների նախաձեռնած նախագծին։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտնել է․ «Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ի ընտրված լիազորությամբ առաջարկվելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի մասին որոշումը»։
***
Օրվա ավարտին Սահմանադրության փոփոխությունների հարցն ԱԺ-ն չընդունեց 0 կողմ, 36 դեմ, 87 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: «Իմ քայլը» ձեռնպահ քվեարկեց, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն՝ դեմ։
«Իմ քայլն» առաջարկեց հարցը դնել հանրաքվեի։
Այն ընդունվեց 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Այս անգամ «Իմ քայլը» կողմ քվեարկեց, ԼՀԿ-ն՝ դեմ, ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը։
ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու հարցը (տեսանյութ)
Ազգային ժողովն այսօր երկրորդ արտահերթ նիստն է հրավիրել:
Հիշեցնենք, որ առաջին նիստը չսկսված ավարտվեց:
Դրանից հետո կայացել է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ որոշում է կայացվել ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։ Սահմանադրության հոդվածում փոփոխությունների հարցի նախաձեռնության տակ այս անգամ ստորագրել է «Իմ քայլի» 44 պատգամավոր:

7or.am