Քաղաքական

06.02.2020 12:56

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ գաղտնի ձայնագրություններ են անում

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ գաղտնի ձայնագրություններ են անում

Politik.am-ը գրում է. Երեկ՝ փետրվարի 5-ին, շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Մասնագիտական շրջանակներն արդեն հասցրել են հստակ գնահատականներ հնչեցնել։ Ակնհայտ է, որ փորձ է արվում սահմանադրական կարգը տապալել և յուրացնել ՍԴ իշխանությունը։ Այս նախագծի հեղինակներին և կողմ քվեարկողներին իշխանափոխությունից հետո մեղադրանքներ են առաջադրվելու ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելը), ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածներով։ Ըստ էության հեղինակներին և կողմ քվեարկողներին սպառնում է 20-30 տարի ազատազրկում։ Նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ։

Իշխանափոխությունից հետո դատարանի առաջ կանգնելու տխուր վերջաբանը մտահոգում է «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների։ Նրանցից մեկը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ձայնագրել և պահպանել է բոլոր հրահանգները, որ այս նախագծի մասով ստացել է։ Պատգամավորը լավ է գիտակցում, որ առաջիկայում հնարավոր է կանգնի դատարանի առաջ և ապահովագրում է իրեն։ Պատգամավորը նաև վստահեցրեց, որ ինքը միակը չէ, որ այս կերպ ապահովագրում է իրեն։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։