Ես մի քանի անգամ ասել եմ, որ ես նախագծերին գնահատական չեմ տալիս: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, Սահմանադրական դատարանի շենքի մոտ NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք երկու աղմկահարույց նախագծերին:
Նշենք, որ դրանցից մեկով նախատեսվում է փոփոխություն կատարել Սահմանադրության անցումային դրույթներով, ըստ որի 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները դադարեցվում են:
«Իսկ ընդհանրապես, երեւույթների վերաբերյալ մի օր հաստատ կխոսեմ»,-ասաց Հրայր Թովմասյանը:
ՍԴ դատավորներից Ալվինա Գյուլումյանն էլ ասաց. «Կորոշեն, նոր կխոսենք»:
Մի օր հաստատ կխոսեմ. Հրայր Թովմասյան (տեսանյութ)