Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում էր ստորագրել.
«Հիմք ընդունելով 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 5-ի ԱԺԽՈ-007-Լ եւ ԱԺԽՈ-008-Լ որոշումները, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով` 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած հետեւյալ օրակարգով.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (Պ-457-30.01.2020-ՊԻ-011/0) (առաջին ընթերցում),
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (Պ-457-30.01.2020-ՊԻ-011/0) (երկրորդ ընթերցում),
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծ (առաջին ընթերցում) (Պ-469-05.02.2020-ՊԻ-010/0)»:
Սակայն այսօր առավոտյան ԱԺ արտահերթ նիստը չսկսած ավարտվեց։ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց․
«Նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել՝ նիստը համարվում է փակված։ Ըստ երևույթին ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով է նախագիծը հետ կանչվել։ Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր համանման, ըստ էության, ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ․ և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ։ Մենք մեկ ժամից կունենանք խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկելու ենք համանման միջնորդություն՝ այսօր գումարել ԱԺ արտահերթ նիստ»։
ԱԺ արտահերթ նիստը չսկսված ավարտվեց (տեսանյութ)

7or.am