Լրահոս

05.02.2020 21:14


Դադարեցնել գործարարի բարի համբավի շահարկումը․ Ալթայի հայերի միությունը՝ ՀՔԾ-ին

Դադարեցնել գործարարի բարի համբավի շահարկումը․ Ալթայի հայերի միությունը՝ ՀՔԾ-ին

Ռուսաստանի Դաշնության Ալթայ երկրամասի հայերի միության հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ՀՀ անկախություն հռչակման պահից Ռուսաստանի Դաշնություն Ալթայ երկրամասի հայությունն իր փոքր, բայց նշանակալից ներդրումն է ունեցել ՀՀ զարգացման մեջ` ակտիվորեն մասնակցելով ինչպես մեր հայրենիքի տնտեսական զարգացմանը, այնպես էլ բարեգործական աշխատանքների կատարմանը։

Տարիներ շարունակ մեր համայնքի ներկայացուցիչների ջանքերով Ալթայի երկրամասում կայացել են բազմաթիվ միջոցառումներ` ուղղված հայկական մշակույթի պահպանմանը և տարածմանը։ Մենք ջանք ու եռանդ չենք խնայել ՌԴ Ալթայի երկրամասում բնակվող մեր հայրենակիցների միջոցներով Հայաստանում ներդրումներ ապահովելու համար: Նման պայմաններում վիրավորական և անընդունելի է մեր համայնքի անդամներից մեկի՝ Ռուբիկ Ղազարյանի նկատմամբ Հայաստանում դրսևորած վերաբերմունքը, մասնավորապես՝ վերջինիս կողմից կատարված ներդրումների «իր սեփականությունը հանդիսանալու հանգամանքը» կասկածի տակ առնելը։ Առավել ևս վիրավորական է Ռուբիկ Ղազարյանին Հանրային հեռուստաընկերության եթերով անուղղակի կերպով հանցագործության կատարման մեջ մեղադրելը: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ իրավապահ մարմիններն անգամ փորձ չեն ձեռնարկել կապվելու Ռուբիկ Ղազարյանի հետ՝ վերոնշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Տեղի է ունեցել ճիշտ հակառակը. մեր համայնքի ներկայացուցիը, զանգվածային լրատվության միջոցներից տեղեկանալով ստեղծված անհեթեթ իրավիճակի վերաբերյալ, իր նախաձեռնությամբ ժամանել է Հայաստան և դիմել է քննչական մարմիններին՝ իրեն հարցաքննելու և իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու խնդրանքով։ Ելնելով վերը նշվածից և աջակիցը լինելով ՀՀ տնտեսական զարգացման իրական ամրապնդմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը` հորդորում ենք Հատուկ քննչական ծառայությանը և զանգվածային լրատվության միջոցներին դադարեցնել մեր հայրենակից Ռուբիկ Ղազարյանի անվան ու բարի համբավի անհիմն շահարկումները»,-ասված է հայտարարությունում:

Այս խորագրի վերջին նյութերը