Կարծիք

05.02.2020 20:32


Իրավական անարխիային ընթացք է տրվում

Իրավական անարխիային ընթացք է տրվում

Իրավիճակը բավականին զվարճալի կլիներ, եթե այսքան վտանգավոր չլիներ ...

Իրավական անարխիային, այնուամենայինիվ, ընթացք է տրվում !

Փաստորեն, ենթադրություններս ճշգրիտ էին։ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ։

Այո, սխալ չեք կարդում, Սահմանադրության փոփոխությունները կատարում են ՕՐԵՆՔԻ նախագծով. սա իրավական տեխնիկայի հերթական «գլուխգործոցն» է։

Նախորդիվ ներկայացված սահմանադրական օրենքների նախագծերում ևս այնքան բազմազան էին «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջների խախտումները, որ անիմաստ համարեցի անգամ դրանց անդրադառնալը, բայց ամեն հաջորդ անգամ իրավիճակն ավելի է «կատարելագործվում»։

Բովանդակությանն անդրադառնալը թերևս կրկին կարելի է ավելորդ համարել։ Ինչպես նախորդիվ ներկայացրել էի՝ նկատի ունենալով իշխող ուժի գործողությունների իրավական «տրամաբանությունը», փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող 213-րդ հոդվածում, հետևյալ բովանդակությամբ՝ «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է։»։

Այսինքն՝ նոր կարգավորում են ուզում սահմանել Սահմանադրության արդեն իսկ գործող և ուժի մեջ մտած գլխի համար, ինչը, նախ՝ անգամ հասարակ տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում, ապա իրավական տեխնիկայի, իրավամեկնաբանման կանոնների համատեքստում փոփոխության ենթակա չէ, և 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունն արդեն իսկ սպառել էր իրեն նախկինում Սահմանադրության կոնկրետ դրույթների իրականացումն ապահովելուց հետո, բայց բնական է, որ ցանկացած նախազգուշացում ապարդյուն է, և իրավական պետության սկզբունքներն այլևս արդիական չեն մեր պետության համար։

Շատ կցանկանայի տեղեկանալ, թե ով է այս իրավական «գլուծգործոցները» մշակողը։ Նման հմտություններով մասնագետի՝ անգամ ԱԺ աշխպատակազմի իրավական փորձաքննության բաժնում առաջին կարգի մասնագետ աշխատելը պետք է հարցականի տակ դրվեր։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը