Դարպասապահ Արսեն Բեգլարյանը հանդես կգա «Ուրարտու» ակումբում
«Ուրարտու» ակումբը պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա դարպասապահը ռուսական «Կրասնոդարի» սան է։ 2012 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Բարձրագույն խմբի առաջնությունում նորամուտը նշել է «Գանձասարում»։ Հանդես է եկել նաև «Շիրակ», «Ուլիս», «Միկա», «Ալաշկերտ» ակումբներում։ Խաղացել է նաև լատվիական «Լիեպայում»։ Բեգլարյանի վերջին ակումբը եղել է Բելառուսի բարձրագույն խումբը ներկայացնող Մոգիլևի «Դնեպրը», որի կազմում 26-ամյա դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում։
Բեգլարյանն առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 2013-ին, իսկ 2016-ին առաջին պաշտոնական հանդիպում է անցկացրել Դանիայի հավաքականի հետ խաղում և հետմղել Քրիստիան Էրիկսենի իրացրած 11 մետրանոցը։