Վանաձորում՝ վագոն-տնակի մեջ, հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի
Այսօր՝ փետրվարի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Բուլղարական 2-րդ տնակային ավանի 157 տնակում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում հայտնաբերել են 51-ամյա Շահեն Գրիգորյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքի և մարմնի տարբեր մասերում կան հարվածի բազմաթիվ հետքեր։
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկույմ են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ սպանությունը կատարող անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։