Երեկ Գեղարքունիքի մարզում 45 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով կան վիրավորներ (տեսանյութ)
Երեկ՝ փետրվարի 4-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Գեղարքունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին, ինչի հետևանքով 45 ավտոմեքենաներ բախվել էին իրար։
Հրապարակման ժամանակ նշել էինք, որ ճանապարհային ոստիկանությունը պարզում է՝ արդյո՞ք վթարի հետևանքով տուժածներ կան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նշված վթարի հետևանքով Լճաշեն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Գագիկ Մ-ն,
Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Արսեն Ս-ն,
Ծովագյուղ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Մխիթար Շ-ն,
Ծափաթաղ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Ռենա Բ-ն,
Սևան քաղաքի բնակիչներ՝ 58-ամյա Աիդա Մ-ն, 32-ամյա Գեղամ Գ-ն, 40-ամյա Հովհաննես Ա-ն, 33-ամյա Արտաշես Մ-ն, 32-ամյա Վահե Գ-ն, 36-ամյա Արմենուհի Կ-ն տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն,
Մեծ-Մասրիկ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Սեդա Վ-ն, տեղափոխվել է Երևանի «Միքայելյան» բժշկական կենտրոն,
Դիլիջան քաղաքի բնակիչներ՝ 66-ամյա Աշոտ Խ-ն, 63-ամյա Անահիտ Մ-ն, 43-ամյա Էդվարդ Ս-ն տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն,
Սարուխան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Ավետիք Ա-ն տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի ու ձնաբքի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթարներ էին տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սևանի գաի պոստից» մինչև Սևանի թերակղզի տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածում 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել էին իրար։
Վթարի վայրում վարորդները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էին. «Նախորդ տարիների նման նույն բարձիթողի վիճակն է տիրում։ Տեղի ճանշինը միայն վթարից կես ժամ հետո բարեհաճեց աշխատանքներ կատարի ճանապարհը մերկասառույցից ու ձնից մաքրելու ուղղությամբ; Եթե ժամանակին անեին, ամեն ինչ էս վիճակին չէր հասնի։ Մենակ ճանապարհային ոստիկաններն են, որ մեզ հետ հավասար՝ էս բքին կանգնած գործողություններ են անում։ Էլի գոհ ենք, որ ԱՊՊԱ-ները օպերատիվ եկել են։ Չգիտենք՝ ճանապարհի մերկասառույցի պատճառով էս ավտոմեքենաների ջարդից հետո ճանշինները խելքները գլուխները կհավաքե՞ն, թե՞ էլի ջայլամի նման կեցվածք կընդունեն»։