43-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել (տեսանյութ)
Երեկ՝ փետրվարի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 43-ամյա Կարեն Գ-ն իր վարած Chevrolet մակնիշի 077 QQ 71 համարանիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոց-Իսակովի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված տղամարդու։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն։
Փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։