Եվրոպացիներին «ֆռռացնելու» հույսը վերջինն է մեռնում
Ինչքան էլ քայլարածներն իրենց շլանգի տեղ դնեն` զարմանքից կլորացնեն աչքերը և ասեն`ամբողջ աշխարհը հիացած է մեզնով, այսինքն`իրենցով, մինչդեռ «Հայաստանում որոշ մարդիկ այնպես են ներկայացնում, կարծես 37 թիվն է», աչք ունեցողը տեսնում է, հասկացողը` հասկանում. եվրոպական կառույցները չեն պատրաստվում աչք փակել վարչահրամայապետ Փաշինյանի բռնապետական նկրտումների վրա։
Եթե շարունակեն նույն ոգով, մի կողմ կդնեն դիվանագիտական նրբասացություները և բաց տեքստով կասեն`ինչ են մտածում դատական համակարգի, ՍԴ-ի և անձամբ Հրայր Թովմասյանի դեմ սանձազերծված պատերազմի մասին։
Սա` այն դեպքում, երբ ԵԽԽՎ-ում ընդդիմության ձայնը ընդհանրապես լսելի չէ։ Հայաստանյան պատվիրակության ԲՀԿ-ական և «Լուսավոր» անդամների միակ մտահոգությունը ադրբեջանական պատվիրակության մեղադրանքներին հակադարձելն է, իսկ «թավշյա պարագլուխների» և երկրում մոլեգնող «կատաղի ժողովրդավարության» մասին` կամ լավ, կամ ոչինչ։
Էդ առաջ էր, որ ընդդիմությունն, ի դեմս «Արդարություն» դաշինքի, հետո`ՀԱԿ-ի, միջազգային բոլոր ատյաններում մրջյունի պես աշխատում էր` կռիվ տալով իշխանությունների դեմ, ճանճի յուրաքանչյուր տզզոց դարձնում քննարկման առարկա և պահանջում սանկցնաեր կիրառել Հայաստանի նկատմամբ։ Եվ անգամ այդ պարագայում ցանկալի «արդյունքի» չէին հասնում. եվրոպացի գործընկերները հալած յուղի տեղ չէին ընդունում ընդդիմադիրների պնդումները և հիմնականում համարժեք էին արձագանքում երկրում տեղի ունեցող իրադարձություններին։
Հիմա էլ, ըստ էության, նույնն են անում։ Իհարկե, առաջվա պես ամիսը մեկ չեն լինում Հայաստանում, բայց հստակ արձանագրում են` ՍԴ դատավորների վաղաժամկետ թոշակի գնալը պետք է լինի միայն կամավոր հիմունքներով և որևէ կերպ չազդի վարույթում գտնվող գործերի վրա, նկատի ունենալով նախ և առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի դիմումը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքի սահմանադրականության վերաբերյալ։
Հայաստանում`Նիկոլի «շեղող հնարքների» առատության մեջ, շատերը գուցե մոռացել են այդ մասին, բայց եվրոպացիները լավ էլ գիտեն` ինչը ինչից հետո է, և շատ շուտով քայլարածները կհամոզվեն դրանում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից